
Արմինֆո.Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին։ Իդրամն ու IDBank-ը՝ The Women's Empowerment Principles-ի հետ համագործակցությամբ, առաջիկա հոդվածաշարում պատմելու են WEP's-ի կարևոր սկզբունքների, դրանց որդեգրման և տարածման մասին։
Տեխնոլոգիական ոլորտում, որտեղ մարդկային կապիտալը ամենաթանկ ռեսուրսն է, ֆիզիկական և հոգեբանական անվտանգության մշակույթի ձևավորումը դառնում է մրցակցային առավելություն։ Իդրամը և IDBank-ը, ներդնելով փոխադարձ հարգանքի այս մոդելը, փաստում են, որ անվտանգությունն ու հարգանքը նորարարության հիմնաքարերն են։
Իդրամի և IDBank-ի մոտեցման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ աշխատակիցը պետք է իրեն պաշտպանված զգա ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն։ Երբ թիմի անդամներն ազատ են կաշկանդվածությունից և անհանգստությունից, նրանց հիմնական էներգիան կենտրոնանում է նոր գաղափարների, աճի և զարգացման վրա։
«Այստեղ խրախուսվում է արժանապատիվ աշխատանքը, փոխադարձ հարգանքը և անվտանգությունը բոլորի համար: Մենք նպատակ ունենք ձևավորելու մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից իրեն զգում է գնահատված և պաշտպանված։ Քանի որ տաղանդը զարգանում է այնտեղ, որտեղ կա վստահություն»,- նշում են IDBank-ում և Իդրամում։
Իդրամի և IDBank-ի որդեգրած քաղաքականությունը համահունչ է համաշխարհային լավագույն միտումներին։ Միջազգային հետազոտությունները փաստում են, որ լարված կամ ոչ բարենպաստ աշխատանքային միջավայրն ուղղակիորեն հարվածում է բիզնեսի շահութաբերությանը։ Մասնավորապես՝
Իդրամն ու IDBank-ը խստորեն հետևում են անվտանգության ապահովմանը, և սա է պատճառը, որ աշխատակիցները մշտապես բերում են նոր գաղափարներ, նպաստում են դրանց իրականացմանը ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրա սահմաններից։ Ու հենց ապահով միջավայրն է նպաստում առաջին հերթին աշխատակիցների անհատական, հետո արդեն բիզնեսի ընդհանուր զարգացմանը։ Սա ուղերձ է առ այն, որ արժանապատիվ աշխատանքը, հուզական և մասնագիտական անվտանգությունը ոչ թե շքեղություն են, այլ ժամանակակից ու հաջողակ բիզնեսի պարտադիր բաղադրիչ։