
Արմինֆո.Հայաստանի սպառողական շուկայում 2026թ. փետրվարին տարեկան գնաճը հասել է 4,3%-ի (նախորդ տարվա 2,5%-ից)։ Դա պայմանավորված էր սննդամթերքի 6,9% թանկացմամբ և ծառայությունների սակագների 3,2% բարձրացմամբ, ոչ պարենային ապրանքների գների 0,9% աննշան աճի դեպքում, ինչն ավելի զուսպ դիտվել է նաև մեկ տարի առաջ. սննդամթերքն ու ծառայությունները թանկացելլ էին պակաս նկատելի, համապատասխանաբար, 4,6% և 1,5%, իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել էին 0,3%-ով: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
