Հինգշաբթի, 5 Մարտի 2026 10:51
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն արժանացել է PATWA միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխության երկու մրցանակի

Հայաստանն արժանացել է PATWA միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխության երկու մրցանակի

Արմինֆո.  ITB Berlin 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում Հայաստանը մասնակցել է PATWA (Խաղաղօվկիանոսյան Զբոսաշրջային Հրատարակիչների Ասոցիացիայի ) կողմից կազմակերպված մրցանակաբաշխությանը։

 

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, PATWA-ն միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը նպաստում է զբոսաշրջության, հյուրընկալության, տրանսպորտի և ճանապարհորդության ոլորտների կայուն զարգացմանը ամբողջ աշխարհում։

 

«Հպարտությամբ հայտնում ենք, որ Հայաստանը արժանացել է երկու հեղինակավոր մրցանակի՝ Տարվա ուղղություն՝ «Բնական տեսարժան վայրեր» (Destination of the Year – Natural Attractions); Լուսինե Գևորգյան՝ «Գերազանցություն ուղղության կառավարման ոլորտում» (Կովկաս) (Excellence in Governance Destination Management (the Caucasus))։

 

Այս մրցանակները ընդգծում են Հայաստանի բնական գեղեցկությունը և երկրում կայուն զբոսաշրջության զարգացման ու առաջխաղացման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերը», - ասվում է հաղորդագրությունում։