
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները բարեխիղճ տնտեսվարողների հետ խնդիրներ չունեն, խնդիրներ են առաջանում նրանց նկատմամբ, ովքեր ցանկալին փորձում են ներկայացնել որպես իրականություն։ Այդ մասին մարտի 3-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նախարարը նշել է, որ երկրում կան կոնյակի գործարաններ, որոնք հայտնի են, և որոնք տարիներ շարունակ խաղող են մթերում ՝ դրանից արտադրելով կոնյակ և կոնյակի սպիրտ: Պետությունը եղել է և լինելու է նման ընկերությունների կողքին։ Բայց կան նաև տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ոչ մի գրամ խաղող չեն գնել, բայց պատրաստվում էին միլիոնավոր լիտր կոնյակի սպիրտ արտահանել։
Այդ ընկերությունների նկատմամբ, ինչպես նշել է նախարարը, պետությունը լուրջ խնդիրներ ունի ։
"Ու՞մ սպիրտն են արտահանում, եթե անհրաժեշտ քանակությամբ հումք չեն մթերել։ Եվ ինչու՞ մենք պետք է նրանց կողքին լինենք: Մենք լինելու ենք նրանց կողքին, ովքեր գյուղացիներից խաղող են գնում, ինչ վերաբերում է մնացած բոլորին, դա արդեն նախարարության խնդիրը չէ։ Իրենց գործողություններով նրանք վնասում են հայկական կոնյակի և հայկական պետության իմիջին", - նշել է Գևորգ Պապոյանը։