Ուրբաթ, 27 Փետրվարի 2026 15:39
Նաիրա Բադալյան

Բավրայի մաքսային անցակետը ժամանակավորապես փակ է

Բավրայի մաքսային անցակետը ժամանակավորապես փակ է

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։

 

«Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։ Միաժամանակ, Կոմիտեն Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում։

 

 Այսօր ավելի վաղ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հաղորդել էր, որ ժամանակավորապես փակ է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհահատվածը ՝ "Նինոծմինդա" - "Բավրա" անցակետի ուղղությամբ: Բացի այդ, փետրվարի 26-ից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի "Լարս":