Երկուշաբթի, 23 Փետրվարի 2026
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարար․ Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը 2017 թվականի համեմատ աճել է ավելի քան 2.2 անգամ

Էկոնոմիկայի նախարար․ Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը 2017 թվականի համեմատ աճել է ավելի քան 2.2 անգամ

Արմինֆո Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը 2017թ. համեմատ աճել է ավելի քան 2.2 անգամ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 

Մասնավորապես, նա նշել է, որ հայրենական արտադրության ապրանքների արտահանման ծավալը 2017թ. կազմել է 2 մլրդ դոլար, իսկ արդեն 2025թ. արդյունքներով՝ 4.46 մլրդ դոլար: Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ այդ ցուցանիշներում ներառված չէ վերաարտահանումը:

 

Միաժամանակ, Պապոյանը ներկայացրել է նաև աշխատանքի արտադրողականության առումով ձեռք բերված արդյունքները։ Նրա խոսքով՝ այդ ցուցանիշը 2017 թվին կազմել Է ժամում 5,6 դոլար, իսկ 2025 թվին՝ ժամում 11,3 դոլար, այսինքն՝ գրանցվել է ավելի քան 2 անգամ աճ։ "Այս աճը չէր կարող տեղի ունենալ առանց արտադրողականության բարձրացման՝ մեր ծրագրերի շրջանակներում, որոնց ընդհանուր պորտֆելն արդեն հասնում է մոտ 1.5 մլրդ դոլարի: Դա նշանակում է, որ մեր բիզնեսը ձեռք է բերել 1.5 մլրդ դոլարի նորագույն սարքավորումներ, իսկ պետությունն ամբողջությամբ կամ զգալի մասով վճարում է դրա ձեռք բերման համար վարկերի եւ լիզինգի տոկոսները", - ընդգծել է նա: