Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2026
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար․ ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է ներառական տրանսպորտային ենթակառոուցվածքի ծրագրի առաջմղումն ու իրագործումը

Նախարար․ ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է ներառական տրանսպորտային ենթակառոուցվածքի ծրագրի առաջմղումն ու իրագործումը

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի գլխավորած պատվիրակությանը։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՀՀ-ԵՄ գործընկերության՝ տարեցտարի ընդյալնվող օրակարգը։ Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից են գործընկերների հետ ակտիվ երկխոսության միջոցով թե Հայաստանի, և թե ողջ տարածաշրջանի համար ներառական կապակցվածության օրակարգի առաջմղումն ու իրագործումը։

 

Հանդիպման ժամանակ նախարար Խուդաթյանը պարոն Կոպմանին է ներկայացրել տարածաշրջանում ապաշրջափակման համատեքստում Հայաստանում նոր ենթակառուցվածքների կառուցման և ընդլայնման Հայաստանի առաջնահերթությունները։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել երկաթուղային և ճանապարհային սահմանային ենթակառուցվածքներին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առաջնահերթ անելիքներին։ Քննարկվել ենք նաև ավիացիոն ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր։