Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026 14:27
Ալինա Հովհաննիսյան

2025 թվականին Հայաստանը 50%-ով ավելացրել է պաշտպանական արդյունաբերության գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումը

2025 թվականին Հայաստանը 50%-ով ավելացրել է պաշտպանական արդյունաբերության գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումը

Արմինֆո. 2025 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների համար հատկացրել է ավելի քան 2 մլրդ դրամ։ Այդ մասին փետրվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

 

Այդ առնչությամբ նա նշել է, որ դա 50%-ով գերազանցել է նախորդ տարվա ծավալները։ Այսինքն,  2024 թվականին այդ աշխատանքներին, նախարարի հավաստմամբ, ուղղվել է ավելի քան 1.4 մլրդ դրամ։

 

Խոսելով 2025 թվականին ոլորտի համար կարևոր ձեռքբերումների մասին՝ Հայրապետյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ նոր հետազոտություններ և մշակումներ իրականացնող ընկերություններին տրամադրում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պատկանող գույք:

 

Միաժամանակ, առանց կոնկրետացնելու, նախարարը հաղորդել է, որ հայկական մի շարք ճյուղային ձեռնարկություններ ստացել են իրենց արտադրանքն արտահանելու լիցենզիա:

 

Նախորդ տարվա ամենակարևոր նորություններից մեկը նա համարել է ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ եռամյա պայմանագրերի կնքման ծրագիրը երկարաձգելու մասին կառավարության որոշումը։ Ծրագիրն նպատակաուղղված է սեփական պաշտպանական արդյունաբերության զարգացմանը, երկրի պաշտպանունակության և տեխնոլոգիական բազայի ամրապնդմանը, բանակի ինքնավարության բարձրացմանը և այլն:

 

Հայրապետյանի խոսքով՝ արդեն հայտարարվել է ֆինանսավորման երկրորդ փուլը, որը գերազանցել է 151 մլրդ դրամը։