Շաբաթ, 14 Փետրվարի 2026 12:37
Ալինա Հովհաննիսյան

Պետությունը կփոխհատուցի հացահատիկի, հատիկաընդեղենի և կերային մշակաբույսերի մշակության համար ֆերմերների ծախսերի 50 տոկոսը. Գևորգ Պապոյան

Պետությունը կփոխհատուցի հացահատիկի, հատիկաընդեղենի և կերային մշակաբույսերի մշակության համար ֆերմերների ծախսերի 50 տոկոսը. Գևորգ Պապոյան

Արմինֆո Պետությունը ևս մեկ տարով կերկարաձգի գարնանացանի շրջանակներում գյուղացիներին աջակցության ծրագիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 

Մասնավորապես, նա պատմել է, որ կառավարությունը կփոխհատուցի հացահատիկի, հատիկաընդեղենի եւ կերային մշակաբույսերի մշակության համար ֆերմերների ծախսերի 50 տոկոսը՝ հավաստագրված սերմեր օգտագործելու դեպքում։

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025 թվականին Հայաստանում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունը կազմել է 110 377 հա, ինչը 5,2 տոկոսով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։

 

Վիճակագրական կոմիտեն հատիկաընդեղենի եւ կերային մշակաբույսերի ցանքատարածքների մակերեսի վերաբերյալ տվյալներ չի տրամադրում: