Ուրբաթ, 13 Փետրվարի 2026 10:54
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում դատարանների որոշումները չեն ազդի խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա

Հայաստանում դատարանների որոշումները չեն ազդի խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա

Արմինֆո Հայաստանում դատարանների որոշումները չեն ազդի խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա։ ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 13-ի լիագումար նիստում փոփոխություններ է կատարել "Խաղային գործունեության կարգավորման մասին", "Գնումների մասին", "Պետություն - մասնավոր գործընկերության մասին" օրենքներում, ինչպես նաեւ՝Քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով ՝ ավելի վաղ ՊԵԿ - ը հայտարարել էր խաղատնային գործունեության օպերատորի ընտրության մրցույթ, որը 15 տարվա ընթացքում զբաղվելու է խաղատնային գործունեության շուկայի կարգավորմամբ: Օպերատորին վերապահվելու են թվային ենթակառուցվածքի ստեղծման լիազորությունները, որտեղ ներկայացված են լինելու շահումով խաղերի և խաղատների բոլոր կազմակերպիչները: Օպերատորի խնդիրը կներառի նաև խաղային բիզնեսի բոլոր մասնակիցների, խաղադրույքների և շահումների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում: Այդ խնդիրների լուծմանն էլ ուղղված է ներկայացված փոփոխությունների փաթեթը։

 

Սակայն, ինչպես նշել է Գեւորգյանը, կան մասնակիցներ, որոնք ամեն կերպ փորձում են հակազդել նորամուծություններին ։ Օրինագծերով նախատեսվում է, որ անգամ դատական հայցերի առկայության դեպքում օպերատորի ընտրության գործընթացը չպետք է կանգ առնի ։ Հայցերը կարող են ներկայացվել և քննվել դատարաններում, սակայն դա չպետք է ազդեցություն ունենա օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա: Մրցույթի առաջին փուլն արդեն կայացել է, և սկսվում է երկրորդ փուլի նախապատրաստումը: Որակավորման առաջին փուլում հայտ են ներկայացրել երեք կազմակերպություններ, որոնցից մեկը պատշաճ մակարդակով չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Այս փուլում խոսքը ֆինանսական և կազմակերպչական պահանջների մասին է, իսկ երկրորդում արդեն կներկայացվեն տեխնիկական բնույթի պահանջներ: