Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026 15:57
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 12-ին ընդունել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները։

 

Մտքեր են փոխանակվել անասնաբուծության, բուսաբուծության, խաղողագործության և գինեգործության ոլորտներում գործակցության խորացման հնարավորությունների շուրջ։

 

Երկուստեք ընդգծվել է կրթության ոլորտում ուսանողների փոխանակման, միջազգային համաժողովներին և մասնագիտացված ցուցահանդեսներին համատեղ մասնակցության կարևորությունը։

 

Նշենք, որ նախորդ տարեվերջին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության հերթական նիստում հաղորդել էր, որ 2025 թվականի սկզբից և սեպտեմբերի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 121,8 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Դա 13.6 հազար տոննայով կամ 12,2% - ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ըստ Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուների հնչեցրած վերջին տվյալների ՝ ռուսական շուկային բաժին է ընկել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման շուրջ 60% - ը ։