
Արմինֆո. Կոնվերս Բանկը հանդես է գալիս Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխող: Եվ այս անգամ ընձեռում է հնարավորություն ոչ միայն իրավաբանական, այլև ֆիզիկական անձանց ձեռք բերել ԿԲ կողմից վերահսկվող ֆինանսական ոչ բանկային կազմակերպության արժեթղթեր:
Պարտատոմսերի ընդհանուր ծավալը 1 մլրդ ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնը՝ 12%, իսկ վճարումը կատարվելու է եռամսյակային պարբերականությամբ։
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով: Տեղաբաշխման աճուրդները տեղի կունենան 04.02.2026- 11.02.2026թթ. ներառյալ աշխատանքային օրերին` ժամը 11:00-13:00, մինչև թողարկված 1 մլրդ ՀՀ դրամ ծավալի ամբողջական տեղաբաշխումը:
Բանկի միջոցով պարտատոմսեր ձեռք բերելու հայտ ներկայացնելու համար ներդրողները պետք է ունենան ՀՀ դրամով և արժեթղթերի հաշիվներ, ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիր:
Այլ մանրամասների համար խնդրում ենք աճուրդից առնվազն մեկ օր առաջ կապ հաստատել Բանկի հետ հետևյալ հնարավոր տարբերակներով.
Աճուրդին հնարավոր է մասնակցել նաև Բորսայի ցանկացած անդամի միջոցով․ ցանկը հասանելի է այստեղ:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակման են ներկայացվելու Հայաստանի ֆոնդային բորսա:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին ու թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում՝ conversebank.am և Արմլիզինգի կայքում` armleasing.am։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 511 211
RUB | 4.92 | -0.02 |
USD | 378.44 | -0.59 |
EUR | 446.07 | -3.76 |
GBP | 516.76 | -2.62 |
CAD | 276.56 | -1.46 |
JPY | 24.27 | -0.22 |
CNY | 54.55 | -0.04 |
CHF | 486.05 | -2.71 |

