
Արմինֆո. Օմանի Սուլթանությունում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Օմանի Սուլթանության տեղեկատվության նախարար դոկտոր Աբդուլլահ բին Նասեր Բին Խալիֆա Ալ Հարասիի հետ:
Ինչպես հաղորդում է Օմանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, Ալ Հարասին ընդգծել է Օմանի Սուլթանատում ՀՀ ռեզիդենտի դեսպանության բացման կարևորությունը երկու երկրների և ժողովուրդների միջև առկա կապերի խորացման տեսանկյունից, այդ համատեքստում նշելով տարածաշրջանում Հայաստանի պատմական ներկայությունը, հայերի և հայկական մշակույթի մեծ դերը արաբական երկրների սոցիալ-մշակութային կյանքում:
Հանդիպմանը քննարկվել են տեղեկատվական ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ լրատվական գործակալությունների միջև կապերի հաստատման և երկու հասարակությունների միջև փոխճանաչելիության մակարդակի բարձրացման նպատակով:
RUB | 4.92 | -0.02 |
USD | 378.44 | -0.59 |
EUR | 446.07 | -3.76 |
GBP | 516.76 | -2.62 |
CAD | 276.56 | -1.46 |
JPY | 24.27 | -0.22 |
CNY | 54.55 | -0.04 |
CHF | 486.05 | -2.71 |

