
Արմինֆո. Քուվեյթի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանի մասնակցությամբ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Քուվեյթի Պետության էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգետիկայի նախարար, ֆինանսների գործող նախարար և տնտեսական հարցերի ու ներդրումների պետական նախարար Սաբիհ Աբդուլազիզ Ալ-Մուխայզիմի հետ:
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում անցկացնելու և այդ նպատակով Հայաստանի Հանրապետություն նախապատրաստական այց կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր։
Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք կարևորել են շարունակական և կառուցողական երկխոսության պահպանումը՝ ընդգծելով բաց և ակտիվ հաղորդակցության դերն առաջիկա նախաձեռնությունների առաջմղման և Հայաստանի ու Քուվեյթի միջև գործընկերության ընդլայնման գործում։
RUB | 4.92 | -0.02 |
USD | 378.44 | -0.59 |
EUR | 446.07 | -3.76 |
GBP | 516.76 | -2.62 |
CAD | 276.56 | -1.46 |
JPY | 24.27 | -0.22 |
CNY | 54.55 | -0.04 |
CHF | 486.05 | -2.71 |

