Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2025 16:13
Նաիրա Բադալյան

Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին

Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակից կառավարությունների ղեկավարների հետ այցելել է «Ատոմ» թանգարան:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, երկրների վարչապետները շրջայց են կատարել, ծանոթացել թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, ատոմային էներգիայի ոլորտում զարգացումներին:

 

Հաջորդիվ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսը: ԱՊՀ պետությունների երիտասարդ գիտնականները ներկայացրել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորարարական մշակումները: Կոնֆերանսին մասնակցել են նաև Հայաստանը ներկայացնող գիտնականներ: