
Արմինֆո. Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Կալիֆորնիայի Համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոն Շեայի, ինչպես նաև գործառնությունների գծով տնօրեն Թեսա Քարթերի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիները և, այդ համատեքստում, հնարավոր նոր նախաձեռնությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ներմուծման և արտահանման ընդլայնման հեռանկարներին, հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերին։ Վերջինիս մասով կարևորվել է այնպիսի ծրագրերի մշակումը, որոնք կնպաստեն հայկական ձեռնարկությունների հմտությունների և շուկայավարման կարողությունների զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով նրանց մրցունակությունը միջազգային շուկայում։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական համագործակցության իրենց պատրաստակամությունը։
RUB | 4.73 | 0.02 |
USD | 381.47 | -0.54 |
EUR | 441.32 | -1.12 |
GBP | 499.88 | -2.42 |
CAD | 272.40 | 0.32 |
JPY | 24.41 | -0.17 |
CNY | 53.64 | -0.08 |
CHF | 475.12 | -4.07 |

