
Արմինֆո. Նոր ակցիայի շրջանակներում ԱրարատԲանկը ներկայացնում է շուկայում հիփոթեքային վարկավորման լավագույն առաջարկներից մեկը։
ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից՝ մարելով այն առավել ցածր տոկոսադրույքով և շահավետ պայմաններով։
Առնվազն 1 տարի սպասարկված հիփոթեքային վարկը հնարավոր է տեղափոխել ԱրարատԲանկ 12․25%-ով՝ առաջին 3 տարին հաստատուն, այնուհետև ճշգրտվող տոկոսադրույքով։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 12․96-12․97%։
Թեթևացնելով ֆինանսական հոգսը՝ հաճախորդը կարող է երկարաձգել վարկի մարման ժամկետը մինչև 25 տարի՝ նվազեցնելով ամսական վճարումների չափը։
Վարկի գումարը՝ 5 մլն ՀՀ դրամից մինչև 150 մլն ՀՀ դրամ։
Գրավադրման բոլոր ծախսերը հոգում է բանկը․ անշարժ գույքի միասնական տեղեկանքի, նոտարական վավերացման, գրավի իրավունքի գրանցման և գնահատման վճարները կատարվում են բանկի կողմից։
Հայտի սպասարկման վճար սահմանված չէ, չեն պահանջվում նաև եկամուտը հավաստող փաստաթղթեր, ապահովագրություն և վարկային փաթեթի սպասարկման վճար։
Հաճախորդներին հնարավորինս պարզ և արագ ծառայություն մատուցելու նպատակով՝ վարկունակությունը գնահատելիս չի դիտարկվում այլ վարկերի գծով ծանրաբեռնվածությունը։
Առաջարկը գործում է մինչև 2026 թվականի հունվարի 30-ը ներառյալ։
«Արի մեզ մոտ»՝ թեթևացնելու ֆինանսական ծանրաբեռնվածությունը տանիք ունենալու ճանապարհին։
Առաջարկի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23:
RUB | 4.71 | 0.01 |
USD | 382.01 | 0.29 |
EUR | 442.44 | -0.16 |
GBP | 502.30 | 0.26 |
CAD | 272.18 | 0.13 |
JPY | 24.58 | -0.07 |
CNY | 53.72 | 0.01 |
CHF | 479.19 | -0.54 |

