
Արմինֆո. Կոնվերս Բանկի Ֆինանսական մոնիտորինգի վարչության պետ Զարուհի Ավակիմյանը մասնակցել է Raiffeisen Bank International, ICC Georgia-ի և TBC Bank-ի կողմից կազմակերպված Trusted Banking: Business Resilience Through Compliance համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը: Նոյեմբերի 6-7-ը Թբիլիսիում կայացած համաժողովը միավորել էր ԵՄ և տարածաշրջանային բանկերի ներկայացուցիչներին՝ քննարկելու համար բանկային ոլորտում զարգացումները, մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավորությունները:
Compliance Policies in the Digital Age պանելային քննարկման շրջանակում Զարուհի Ավակիմյանը խոսել է Կոնվերս Բանկում գործող ֆինանսական հանցագործությունների համապատասխանության համակարգի և տեխնոլոգիական զարգացման մասին՝ շեշտադրելով այս ուղղությամբ Բանկի կողմից վերջին տարիներին կատարված մեծածավալ աշխատանքները, մարդկային և ֆինանսական ներդրումները:
Նա նաև նշել է, որ ֆինանսական հանցագործությունների հակազդման արդյունավետ համակարգը հիմք է հանդիսանում վստահելի բանկային ծառայությունների մատուցման և ֆինանսական կայունության համար:
RUB | 4.71 | 0.01 |
USD | 382.01 | 0.29 |
EUR | 442.44 | -0.16 |
GBP | 502.30 | 0.26 |
CAD | 272.18 | 0.13 |
JPY | 24.58 | -0.07 |
CNY | 53.72 | 0.01 |
CHF | 479.19 | -0.54 |

