
Արմինֆո. Վերջին շրջանում Հայաստանում զգալիորեն աճել են ոսկու գները։
Հայ փորձագետները կարծում են, որ այդ աճը պայմանավորված է թանկարժեք մետաղի գլոբալ թանկացմամբ ։ Ընթացիկ տարվա կեսերին համաշխարհային շուկայում նոր ռեկորդ սահմանվեց, երբ տրոյական ունցիայի գինը հասավ ավելի քան 3500 դոլարի, ինչը գների աճ առաջացրեց հայրենական շուկայում, իսկ դա, իր հերթին, հանգեցրեց վաճառքի նվազման, չնայած այն հանգամանքին, որ ոսկին միշտ համարվել և համարվում է կայուն ակտիվ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ծավալած տնտեսական պատերազմների արդյունքում կտրուկ աճել է ոսկու նկատմամբ պահանջարկը: ԱՄՆ առաջնորդը բարձր մաքսատուրք է սահմանել մի շարք երկրների նկատմամբ, ինչը հանգեցրել է լուրջ անորոշությունների: Չինաստանն ու Հնդկաստանը, օրինակ, ԱՄՆ-ի հետ մաքսային պատերազմի ֆոնին սկսել են իրենց ակտիվները ոսկու վերածել, ինչը հանգեցրել է շուկայում լրացուցիչ ծանրաբեռնվածության։ Ոչ վերջին դեր են խաղացել նաև Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, այդ թվում՝ ռուսական ոսկու նկատմամբ, որն սկսել է այն արտահանել երրորդ երկրների, այդ թվում ՝ Հայաստանի միջոցով։ Ոսկու գների աճին նպաստող ևս մեկ գործոն են դարձել տեղեկատվական տեխնոլոգիաները։ Մասնավորապես, չիպերի արտադրության համար անհրաժեշտ է զգալի քանակությամբ ոսկի։ Այս բոլոր գործոնները հանգեցրել են թանկարժեք մետաղների գների բարձրացմանը։ Տնտեսագետը կարծում է, որ երկրում ոսկին, հիմնականում, պահում են հարուստ մարդիկ, ովքեր այն տեսնում են որպես "հանգիստ հանգրվան" իրենց կապիտալի համար՝ չնայած գների աճի կամ դրանց անկման հետ կապված որոշակի ռիսկերին: Պարսյան ն, այնուամենայնիվ, նշել է այլընտրանքը' ընկերությունների բաժնետոմսերի կամ պետական գանձապետական պարտատոմսերի գնման տեսքով:
Խոսելով երկարաժամկետ հեռանկարում ոսկու շուկայի վրա "Ամուլսար" ոսկու հանքավայրի հնարավոր ազդեցության մասին՝ տնտեսագետը նշել է, որ եթե ազդեցություն լինի, ապա՝ շատ սահմանափակ ծավալով: Հանքավայրը մտադիր է արտահանել 700 մլն դոլարի ոսկի, ինչը թույլ չի տալիս խոսել շուկայի վրա էական ազդեցության մասին։
Տվյալների մշակման Tvyal.com կազմակերպության հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանն, իր հհերթին, խոսելով ֆինանսական շուկաների վրա գնաճի ազդեցության մասին, նշել է դրանց ոչ էական ազդեցությունը: Նրա տվյալներով ՝ ոսկու հաշվարկով ապրանքների արժեքը կայուն է մնում ։ Օրինակ, անշարժ գույքի արժեքը, արտահայտված ոսկով, շատ չի փոխվել, չի փոխվի այն նաեւ երկարաժամկետ հեռանկարում։
Նշենք, որ ԱրմԻնֆո-ի կողմից հարցված ոլորտի աշխատակիցների համաձայն, վերջին երեք օրվա ընթացքում հայկական շուկայում առաջին անգամ երկար տարիների ընթացքում ոսկու գների կտրուկ տատանումներ են նկատվել։ Դեռ 3 օր առաջ ոսկու մեկ գրամի գինը կազմում էր 128 դոլար, որից հետո կտրուկ բարձրացել էր մինչեւ 140 դոլար դոլար: Կարճ ժամանակահատվածում նման էական աճ նախկինում երբեք չի նկատվել։