Արմինֆո.IDBank-ի IDsalary աշխատավարձային փաթեթն առավելությունների մեծ ցանկ ունի, սակայն այն պարբերաբար համալրվում է նոր առաջարկներով ու արշավներով։
Այս անգամ էլ IDsalary փաթեթին միանալով՝ հաճախորդները ոչ միայն idcoin-եր կստանան, այլ նաև կմասնակցեն խաղարկությանը։
Այսպիսով, մինչև 2025թ․ դեկտեմբերի 10-ը ներառյալ IDsalary փաթեթի շրջանակում քարտ պատվիրելու և քարտին` պատվիրումից հետո 60 օրացույցային օրվա ընթացքում, աշխատավարձ ստանալու դեպքում քարտապանները․
Կստանան 5000 idcoin (հարկումից հետո): 5000 idcoin-երը կտրամադրվեն մեկ անգամ յուրաքանչյուր քարտապանի համար:
Կմասնակցեն խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն 50 հատ 100,000 idcoin (հարկումից հետո):
Կմասնակցեն խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն 5 հատ 1,000,000 ՀՀ դրամ արժողությամբ դեպի արտերկիր ճամփորդության հավաստագրեր։
Հավաստագիրը գործում է արշավի ամփոփումից հետո 6 ամիս ժամկետով, իսկ հավաստագիրը կարելի է օգտագործել Ամիրյան փողոց 18, Երևան, հասցեում գտնվող «Շելբի Տուր» ճանապարհորդական գործակալությունում տուրիստական փաթեթ ձեռք բերելու միջոցով։
Հաղթող քարտապաններին ճամփորդության հավաստագրերը կուղարկվեն
վերջիններիս Բանկում նշված Էլեկտրոնային հասցեներին՝ խաղարկության ամփոփումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Իսկ բոլոր idcoin-ները կտրամադրվեն արշավի պայմաններին բավարարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Խաղարկությունը կամփոփվի մինչև 2026թ․ փետրվարի 20-ը․ հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Խաղարկությունը կհեռարձակվի Բանկի ֆեյսբուքյան և YouTube-յան պաշտոնական էջերում՝ ուղիղ հեռարձակմամբ։
Հիշեցնենք, որ idcoin-երը հնարավոր է օգտագործել Idram&IDBank հավելվածով և Idplus լոյալության հարթակով QR վճարում կատարելու միջոցով (1 idcoin = 1 դրամ)։
Արշավի ամբողջական մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։