Արմինֆո. Սեպտեմբերի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության՝ Հայաստանի և Վրաստանի հարցերով տնտեսական ծառայության ղեկավար Հյուգո Դըբրուազի հետ։
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տեխնոլոգիական ոլորտում առկա համագործակցության ընդլայնման և խորացման ուղիները։
Կողմերն անդրադարձել են նաև Փարիզում ՀՀ ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված դրույթներին, մասնավորապես՝ Հայաստանում ԱԲ ենթակառուցվածքների զարգացման, ԱԲ տեխնոլոգիաների հիման վրա բիզնես լուծումների խթանման, ինչպես նաև ֆրանսիական մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ գործող համագործակցությունների ամրապնդման և ընդլայնման հեռանկարներին։
Քննարկվել են ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում, համատեղ ինժեներական նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության ուղիները։
![]() | 4.58 | 0.01 |
![]() | 382.71 | -0.76 |
![]() | 446.43 | -3.96 |
![]() | 510.80 | -4.78 |
![]() | 274.21 | -1.75 |
![]() | 25.53 | -0.24 |
![]() | 53.63 | -0.21 |
![]() | 478.27 | -3.66 |