Արմինֆո.Զգեստապահարանի աշուն-ձմեռ հավաքածուն համալրելու ու թարմացնելու ժամանակն է։
Շատերս արդեն սովորել ենք առցանց գնումներին․ դրանք հարմար են, շատ հաճախ՝ շահավետ, տալիս են ընտրության մե՜ծ հնարավորություն, և, ամենակարևորը, խանութներով երկար պտտվելու և ժամանակ կորցնելու կարիք չկա։
Իդրամն ու ONEX-ը եկել են սպասված ու լավ նորությամբ։
Այսպիսով, ONEX-ում Իդրամ կա, ինչը նշանակում է, որ ONEX-ի հաշիվը Իդրամի հաճախորդները կկարողանան համալրել հենց ONEX հավելվածում՝ ընդամենը մի քանի հպումով և վայրկյանների ընթացքում։
Ի՞նչ է պետք անել․
Մուտք գործեք ONEX հավելված,
Ընտրեք «Համալրել հաշիվը»
Բացված պատուհանում որպես վճարման աղբյուր ընտրեք Իդրամը և նշեք գումարի չափը,
Հաստատելուց հետո համակարգը կտեղափոխի ձեզ Իդրամի հավելված,
Իդրամում ընտրեք ելքագրվող հաշիվը և սեղմեք «Հաստատել»։
Դե ինչ, մաղթում ենք հաճելի գնումներ։
![]() | 4.58 | 0.01 |
![]() | 382.71 | -0.76 |
![]() | 446.43 | -3.96 |
![]() | 510.80 | -4.78 |
![]() | 274.21 | -1.75 |
![]() | 25.53 | -0.24 |
![]() | 53.63 | -0.21 |
![]() | 478.27 | -3.66 |