Արմինֆո. "Իմ տվյալներով, "Սպայկա"-ն որոշակի խնդիրներ ունի ՌԴ իրավապահ մարմինների հետ", - սեպտեմբերի 24-ին լրագրողներին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Թե կոնկրետ ինչ խնդիրների, ինչ ծավալների մասին է խոսքը, նա նշել է տեղյակ չէ։ «Գուցե հարկային հաշվարկների խնդիր կա: Հարցին ավելի մանրամասն չեմ տիրապետում», - ասել է գերատեսչության ղեկավարը։
Ընդ որում, նա հերքել է "Սպայկա"-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների քաղաքական բնույթը, քանի որ օպերատիվ ռեժիմով Պետեկամուտների կոմիտեից տեղեկատվություն է ստանում Հայաստանից Ռուսաստան բանջարեղենի, մրգերի և այլնի մատակարարումների ծավալների մասին: Բացի այդ, նախարարը հաղորդել է, որ վերջերս ՌԴ-ից անվճար հիմունքով ստացվել են թանկարժեք միջոցներ ( Պապոյանը չի հստակեցրել, թե ինչի մասին է խոսքը-խմբ.): "Եթե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա չլինեին, ապա նման բան հնարավոր չէր լինի", - պարզաբանել է Պապոյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբից դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա պտուղ-բանջարեղենի արտահանմամբ և վաճառքով զբաղվող "Սպայկա" հայկական ընկերության 100-ից ավելի բեռնատարներ չեն կարողանում մուտք գործել ՌԴ տարածք: ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի իրավապահ մարմինները կանգնեցրել են հայկական տրանսպորտային միջոցները ՝ առանց որևէ պաշտոնական պարզաբանման:
![]() | 4.58 | 0.01 |
![]() | 382.71 | -0.76 |
![]() | 446.43 | -3.96 |
![]() | 510.80 | -4.78 |
![]() | 274.21 | -1.75 |
![]() | 25.53 | -0.24 |
![]() | 53.63 | -0.21 |
![]() | 478.27 | -3.66 |