Արմինֆո. 2025թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5 557.6 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 6,5%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, միայն հուլիս ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 23%-ով՝ մինչև 862.5 մլն կվտ/ժամ:
Մասնավորապես, 2025թ. հունվար-հուլիսին ՀԷԿ-երն էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են տարեկան 20,8%-ով՝ մինչև 1 511.5 մլն կվտ/ժամ, Հայկական ԱԷԿ-ը' 0,4%-ով՝ մինչև 1 403.2 մլն կվտ/ժամ: Ընդ որում, ՋԷԿ-երը կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեկան 17,1% - ով՝ մինչև 1 715.3 մլն կվտ/ժամ: Հողմային էլեկտրակայանները հաշվետու ժամանակահատվածում արտադրել են 0.4 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ ծավալները կրճատելով 43,2%-ով։ Իսկ արևային կայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 70,3% - ով՝ մինչև 927.2 մլն կվտ/ժամ:
![]() | 4.58 | 0.01 |
![]() | 382.71 | -0.76 |
![]() | 446.43 | -3.96 |
![]() | 510.80 | -4.78 |
![]() | 274.21 | -1.75 |
![]() | 25.53 | -0.24 |
![]() | 53.63 | -0.21 |
![]() | 478.27 | -3.66 |