Արմինֆո.Հայաստանի բանկային հատվածում ակտիվ սպառողական վարկավորման ֆոնին (29% աճ) խիստ արագացել է ժամկետանց վարկերի աճը՝ 6%-ից մինչեւ 39%՝ հաշվի առնելով բարձր ռիսկային անհուսալի վարկերը:
Սակայն, շահույթի վրա հաշվեկշռից այդ թունավոր վարկերի դուրսգրման բացասական ազդեցությունը հաջողվել է չեզոքացնել տնտեսության վարկավորման երկնիշ աճի արագացման (21%-ից մինչեւ 28%) հաաշվին: Այդ մասին է վկայում Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշը 30.06.2025 թ., որը պատրաստվել է ԱրմԻնֆո-ի կողմից՝ հրապարակված ֆինանսական հաշվետվություններ և լրացուցիչ պահանջված տվյալների հիման վրա:
Տնտեսության վարկավորման նման ակտիվացումը պայմանավորված էր ներդրումների աճի ակնհայտ արագացմամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունը՝ 2%-ից մինչև 29%, շինարարությունը՝ 30%-ից մինչև 34%, հանրային սնունդը/ծառայությունների ոլորտը՝ 14%-ից մինչև 23%, ինչպես նաև տրանսպորտի և կապի ոլորտի ֆինանսավորման դինամիկայի բարելավմամբ՝ 4% անկումից մինչև 22% աճ։ Դրան զուգահեռ դիտվել է առևտրի ոլորտի վարկավորման աճի արգելակում՝ 17%-ից մինչև 13%, և ագրոհատվածի՝ 28%-ից մինչև 8%: Ընդ որում, ՓՄՁ սուբյեկտների վարկավորման տարեկան աճն արագացել է 9%-ից մինչեւ 15%՝ դեռևս զիջելով եռամյա վաղեմության տեմպերին (31%)։
Ընդ որում, սպառողական վարկավորման աճը, պահպանելով բարձր երկնիշ տեմպերը, ավելի է արագացել՝ 25%-ից մինչեւ 28%: Հիփոթեքային վարկավորումն այս ֆոնին չի նվազեցնում աճի բարձր տեմպերը՝ 25%-ից հասնելով 33% - ի, և դա, չնայած այդ վարկերի գծով եկամտահարկի վերադարձի ծրագրի մասնակի կասեցմանը (Երևանում 2025 թվականից այլևս չի գործում, բայց մարզերում մնում է ուժի մեջ)։
Դատելով կորպորատիվ և մանրածախ վարկավորման աակտիվության ներկայիս տեմպերից՝ դրանք երկրորդ տարին անընդմեջ շարունակում են գրեթե հավասարապես պահպանել ընդհանուր վարկային պորտֆելի երկնիշ աճը, որն արագացել է 20%- ից մինչև 25%՝ 2025 թվականի հուլիսին հասնելով 19.6 մլրդ դոլարի մակարդակի։ Վարկային պորտֆելի ավելի քան 52%-ը կամ 10.3 մլրդ դոլարը բաժին է ընկել կորպորատիվ վարկերին, գրեթե 44%-ը կամ 8.5 մլրդ դոլար՝ մանրածախ, և մոտ 4%-ը կամ 781.6 մլն դոլար միջբանկային վարկերին/ավանդներին՝ մեկ տարի առաջվա, համապատասխանաբար, 51%-ի, 42%-ի եւ 7%-ի դիմաց:
Գործակալության վերլուծաբանները տեղին են համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ վարկային պորտֆելում միջբանկային վարկերի/ավանդների տարեկան դինամիկայի 6% աճից մինչեւ 27% անկում վատթարացումն ուղեկցվում է կորպորատիվ եւ մանրածախ վարկավորման հավասարապես բարձր աճի արագացմամբ, որոնք ծավալվում են երկու տարի անընդմեջ միջազգային ծրագրերով ներգրավված 25-32%-ով աճող միջոցների եւ ֆոնդավորման հիմնական աղբյուրի՝ երկնիշ 25% աճը վերականգնած ժամկետային ավանդների հաշվին:
Վարկավորման նման առաջխաղացումը թույլ է տվել այս գծով եկամուտների երկնիշ աճի արագացում՝ 23%-ից մինչև 27% և 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով 1 մլրդ դոլարի գերազանցում։ Սա, իր հերթին, պահպանել է զուտ շահույթի աճըի 522 մլն դոլարի մակարդակում, սակայն տեմպերի 21%-ից մինչև 17% արգելակումից չի հաջողվել խուսափել՝ շատ ավելի արագ կուտակվող թունավոր վարկերի դուրսգրման պատճառով։
Ակտիվները գերազանցել են 30.2 մլրդ դոլարը' տարեկան աճի կտրուկ արագացմամբ՝ 15%-ից մինչև 19.4%, ինչը բխում էր ոչ միայն վարկավորման ակտիվությունից, այլև հետագա հիմնական հոդվածների դինամիկայի արտահայտված բարելավումից. ՀՀ ԿԲ թղթակցային հաշիվների մնացորդները' 16.4%-ից մինչև 29% (կազմելով 2.5 մլրդ դոլար), բանկերի նոստրո-հաշիվների մնացորդները' 15% անկումից մինչեւ 21% աճ (կազմելով 859.2 մլն դոլար), կանխիկ դրամական միջոցները' 1.1% անկումից մինչեւ 6% աճ (կազմելով 613.7 մլն դոլար), իսկ հիմնական միջոցները երկրորդ տարին անընդմեջ 7% աճ են գրանցել (կազմելով 563.6 մլն դոլար) ։ Ընդ որում, ակտիվների մեծությամբ երկրորդ հոդվածը՝ արժեթղթերում ներդրումների տարեկան դինամիկան վատթարացել է՝ 16,3 տոկոս աճից հասնելով 0,3 տոկոս անկման ՝ կազմելով 5,1 մլրդ դոլար: Իսկ ծավալով ամենափոքր ակտիվների հոդվածը՝ առարկայազուրկ մետաղական հաշիվների մնացորդները, մեկ տարի առաջ 3 անգամ աճից հետո այժմ հայտնվել են 9 տոկոս անկման մեջ ՝ կազմելով 1,9 մլն դոլար: