
Արմինֆո. Հայաստանի պլաստիկ շուկայում 2025թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվվել է ավելի քան 4,3 մլն քարտ՝ տարեկան 16,3% աճով: Ընդ որում, NFC չիպով միկրոպրոցեսինգային քարտերը երեք տարում ավելացել են 2,3 անգամ, աայդ թվում, 2024 թվականին՝ 31%-ով (2023 թվականի 24%-ի դիմաց), ինչը կազմել է 3,4 միլիոն հատ կամ քարտերի ընդհանուր քանակի 79%-ը: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։
