Երկուշաբթի, 17 Մարտի 2025 13:53
Ալինե Գրիգորյան

Թրամփի առանձնատանը կայացել են Նարեկ Մկրտչյանի հանդիպումները մի շարք ամերիկացի գործիչների հետ

Թրամփի առանձնատանը կայացել են Նարեկ Մկրտչյանի հանդիպումները մի շարք ամերիկացի գործիչների հետ

Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան իբրեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատու հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը՝ նախագահի երկարամյա բարեկամներ Քիթ Շիլլերի եւ Ջորջ Սորիալի հրավերով։ Այդ մասին Նարեկ Մկրտչյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում: 

«Հաճելի զրույց ունեցա նաեւ հայտնի ամերիկացի ձեռնարկատեր եւ հրեական համայնքային առաջնորդ Յեհուդա Կապլունի հետ, ով նախագահ Թրամփի հետ նախաձեռնել է բազմաթիվ քաղաքական եւ մարդասիրական ծրագրեր։

 

Ջորջ Սորիալը տարբեր տարիներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Trump Tower»-ում եւ «Trump Organization»-ում, իսկ Քիթ Շիլլերը երկար տարիներ եղել է Դոնալդ Թրամփի անձնական օգնականը եւ անվտանգության ծառայության պատասխանատուն։ 2017 թվականին նա նաեւ զբաղեցրել է Սպիտակ տան Օվալաձեւ գրասենյակի գործառնական տնօրենի պաշտոնը։

Յեհուդա Կապլունը 2024 թվականին նոմինացվել էր Նոբելյան խաղաղության մրցանակի», - գրել է նախարարը: