
Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. հունվարին կազմել է 918.6 մլն կվտ/ժամ՝ տարեկան կտրվածքով աճելով 10,1% - ով (մեկ տարի առաջվա 6,3% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Մասնավորապես, Հայկական ԱԷԿ-ն արտադրության ծավալներն ավելացրել է տարեկան 4,1 տոկոսով ՝ մինչև 336,7 մլն կվտ/ժամ, ՀԷԿ-երը' տարեկան 81,5%-ով' մինչև 177,2 մլն կվտ/ժամ, աճել է նաև արևային էներգիայի արտադրության ծավալը՝ 2.3 անգամ ՝ կազմելով 78.9 մլն կվտ/ժամ:
