Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025 11:56
Նաիրա Բադալյան

Հայաստանը վերանայում է Քաջարանի թունելի շինարարության ֆինանսավորման համար ԿԶԵՀ-ի հետ 200 մլն դոլար ներդրումային վարկի տրամադրման շուրջ համաձայնագիրը

Հայաստանը վերանայում է Քաջարանի թունելի շինարարության ֆինանսավորման համար ԿԶԵՀ-ի հետ 200 մլն դոլար ներդրումային վարկի տրամադրման շուրջ համաձայնագիրը

Արմինֆո. ՀՀ կառավարությունը փետրվարի 6-ին նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին կից թիվ 1 լրացուցիչ համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Կառավարության հաղորդագրության համաձայն, ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։ Հիմնավորման համաձայն՝ ներկա փուլում համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ շինարարության ընթացքում հեղինակային հսկողություն ապահովելու նպատակով ծրագրի շրջանակում նախատեսված են խորհրդատվական ծառայություններ, որոնք իրավասու է իրականացնել միայն այն ընկերությունը, որը մշակել է մանրամասն նախագիծը։ Ըստ այդմ՝ առաջարկվել է լրացում ԿԶԵՀ գնումների ընթացակարգերի արտամրցութային ընտրության վերաբերյալ: