Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024 10:51
Ալեքսանդր Ավանեսով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. Հայաստանի ՆԳՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. Հայաստանի ՆԳՆ

Արմինֆո. Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը:

Փրկարար ծառայությունը նաեւ տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը, Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։


Սպիտակի ոլորանները, Ապարան-Սպիտակ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզում, Արագածի տարածաշրջանում, Չարենցավան, Հրազդան, Սիսիան քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասվում է ՆԳՆ ՓԾ հաղորդագրությունում։