Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024 16:13
Ալինա Հովհաննիսյան

Մեդիափորձագետը կոչ է արել պաշտպանել WhatsApp-ի և Telegram-ի հաշիվները

Մեդիափորձագետը կոչ է արել պաշտպանել WhatsApp-ի և Telegram-ի հաշիվները

Արմինֆո. Հայաստանում շարունակվում են զանգվածային գրոհները Whatsapp-ի հաշիվների վրա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

 

Այդ առնչությամբ նա կոչ է արել պաշտպանել սեփական հաշիվները՝ միացնելով երկփուլային վավերացումը։  Ընդ որում, մեդիափորձագետը ենթադրել է, որ շուտով հարձակումները կանդրադառնան նաև Telegram-ի վրա։

 

"Ամենայն հավանականությամբ, մարդկանցից  կորզում են վերականգնման կոդը, եւ, որպես հետեւանք, մարդը չի ստանում համապատասխան հաղորդագրությունը, բայց այն հասնում է մեկ ուրիշին", - պարզաբանել է նա: