
Արմինֆո. «Վերին Լարս» անցակետի մուտքի մոտ կկառուցվի ծանրաքաշ տրանսպորտի 700 տեղանոց կայանատեղի։ Այդ մասին իր telegram-ալիքում հաղորդել է Հյուսիսային Օսիա - Ալանիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Նա նշել է, որ նախագիծը քննարկվել է Մոսկվայում ՌԴ փոխվարչապետ Վիտալի Սավելևի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում: "Քննարկել ենք տարածաշրջանի տրանսպորտային ոլորտի զարգացման հարցերը։ Սակայն այժմ գլխավոր թեմաներից մեկը «Վերին Լարս» անցակետի ենթակառուցվածքների ընդլայնումն է ։ Բեռնահոսքի կանխատեսվող աճի պայմաններում անցակետի մուտքի մոտ կկառուցվի 700 տեղանոց ծանրաքաշ տրանսպորտի կայանատեղի: Վիտալի Գենադևիչն ընդգծել է, որ Հյուսիսային Օսիան Հյուսիսային Կովկասի կարևոր տրանսպորտային հանգույց է. տարածաշրջանային տրանսպորտային համակարգը միավորում է երկաթուղային, ավտոմոբիլային և օդային տրանսպորտային հոսքերը:
Նշենք, որ "Վերին Լարս"-ը Հայաստանը Վրաստանի տարածքով Ռուսաստանի Դաշնության հետ կապող միակ ցամաքային երթուղին է: