Երեքշաբթի, 4 Հունիսի 2024 13:06
Ալինա Հովհաննիսյան

Փարիզում տեղի կունենա խոշորագույն պարենային ցուցահանդեսներից մեկը՝ Sial-2024՝  հայ արտադրողների մասնակցությամբ

Փարիզում տեղի կունենա խոշորագույն պարենային ցուցահանդեսներից մեկը՝ Sial-2024՝  հայ արտադրողների մասնակցությամբ

Արմինֆո.Հոկտեմբերի 19-23-ը Փարիզում կանցկացվի «Sial-2024» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը, որն աշխարհի ամենամեծ արտահանման հարթակներից մեկն է։

 

Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տարբեր երկրներից ներկայացված համաշխարհային ճանաչում ունեցող սննդի և խմիչքի արտադրողներին։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։

 

«Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով

https://www.sialparis.com/.../i-want-to-exhibit/why-exhibit: Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հունիսի 20-ը գրանցվել հետևյալ հղումով. https://docs.google.com/.../1FAIpQLScih.../viewform», - ասվում է հաղորդագրությունում: