Հինգշաբթի, 25 Հունվարի 2024 21:40
Ալինա Հովհաննիսյան

Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 10,3 տոկոսով

Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 10,3 տոկոսով

Արմինֆո.2023 թվականի արդյունքներով Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը տարեկան կտրվածքով աճել է 10,3% - ով ՝ կազմելով 425.3 հազ.դրամ/1 քմ:

 

Ինչպես վկայում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները, Երևանում բնակարանների ամենաբարձր գներն ավանդաբար պահպանում է Կենտրոն համայնքը ՝ միջինը 837.7 հազ.դրամ/1 քմ (տարեկան աճը՝ 13.5%): Հաջորդը Արաբկիրն է, որտեղ բազմաբնակարան շենքերի գներն արձանագրվել են 587.8 հազ.դրամ/1քմ մակարդակում (տարեկան աճը ՝ 12.6%): Առաջատար եռյակը եզրափակում է Դավիթաշենը ՝ 428.3 հազ.դրամ/1 քմ (տարեկան աճը ՝ 11.9%):

 

Մայրաքաղաքում բնակարանների ամենացածր գները պահպանվում են Նուբարաշեն համայնքում, որտեղ բնակարանի քառակուսի մետրի միջին արժեքը կազմել է 214.2 հազ.դրամ/1քմ, տարեկան աճը ՝ 6.5%: