Ուրբաթ, 23 Հունիսի 2023 15:59
Ալինա Հովհաննիսյան

Team Telecom Armenia-ն հաղորդել է ինտերնետ կապի հնարավոր սահմանափաակումների մասին. աշխատանքներ են տարվում խնդիրը վերացնելու ուղղությամբ

Team Telecom Armenia-ն հաղորդել է ինտերնետ կապի հնարավոր սահմանափաակումների մասին. աշխատանքներ են տարվում խնդիրը վերացնելու ուղղությամբ

Արմինֆո. Team Telecom Armenia հեռահաղորդակցության ընկերությունը հաղորդել է ինտերնետ կապի հնարավոր սահմանափակումների մասին։

«Սիրելի բաժանորդներ,  տեղեկացնում ենք, որ Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում: Վրաստանի մեր գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ մեր հիմնական կապուղիները վերագործարկելու համար:  Այս պահին գործարկել եք պահուստային կապուղի, որն ապահովում է ինտերնետ հասանելիությունը, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար», - ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում