Երեքշաբթի, 23 Մայիսի 2023 12:15
Մարիաննա Մկրտչյան

Transavia ավիաընկերությունը կսկսի Մարսել-Երևան-Մարսել երթուղով չվերթների իրականացումը

Transavia ավիաընկերությունը կսկսի Մարսել-Երևան-Մարսել երթուղով չվերթների իրականացումը

Արմինֆո. Transavia ավիաընկերությունը ս.թ. հունիսի 27-ից թռիչքներ կիրականացնի Մարսել-Երևան-Մարսել երթուղով:

 

Ինչպես հաղորդում է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրերին: Ավիատոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընրության կայքում՝ transavia.com:

 

Transavia-ն նիդերլանդական բյուջետային ավիաընկերություն է, որը մտնում է Air France-KLM հոլդինգի մեջ ։ Հիմնված է Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանում: Ունի Transavia France դուստր ստորաբաժանում: Ավիաընկերության գլխամասային գրասենյակ գտնվում է նաև Հարլեմմերմեր քաղաքի Սխիպհոլ օդանավակայանում։

 

Transavia ավիաընկերությունը Նիդերլանդներում ունի հինգ հիմնական հանգույց՝ Ամստերդամի, Ռոտերդամի, Գրոնինգենի, Մաստրիխտի և Էյնդհովենի օդանավակայանները, որտեղից փոխադրողը կանոնավոր և սեզոնային չվերթներ է իրականացնում Ավստրիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Իտալիայի, Իսպանիայի, Մարոկկոյի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի քաղաքներ: Իսկ Transavia France դուստր ընկերությունն իր հանգույցն ունի Փարիզի Օրլի օդանավակայանում։