Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021 17:09

Կոնվերս Բանկ. Cashback եւ անվճար Ուսանողական քարտեր՝ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Կոնվերս Բանկ. Cashback եւ անվճար Ուսանողական քարտեր՝ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Արմինֆո. Գիտելիքի եւ դպրության օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական ակցիայով՝ էլ ավելի ընդլայնելով դրա պոտենցիալ շահառուների ցանկն ու հնարավորությունները:

Մասնավորապես, ակցիայի շրջանակում՝ օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը, Բանկն իր քարտապաններին կտրամադրի 20%  գումարի հետվերադարձ` Cashback, գործընկեր վաճառասրահ/ներում իր ՊՈՍ և/կամ E-Pos-երի տերմինալներով անկանխիկ գնումների համար: Գործընկերների ցանկում ներառված են խանութ-վաճառասրահներ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:

Իսկ օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը  Բանկի հետ համագործակցող ԲՈՒՀ-երի ուսանողները կարող են ստանալ Կոնվերս Բանկի VISA կամ MasterCard ուսանողական քարտեր՝ անվճար քարտի գործողության ողջ ընթացքի համար:

Ակցիայի մանրամասները, գործընկերների ու ԲՈՒՀ-երի ցանկը՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2021/08/20/Conversebank-knowledgeday/