
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 19-ի որոշմամբ Ավագ Ավանեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ, հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ավանեսյանը 2019թ. հունիսի 4-ից զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը: Օգոստոսի 18-ին նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
