
Արմինֆո. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Լոռու մարզի Շնող համայնքը ստացել է 41,9 միլիոն դրամ արժողությամբ կոմբայն:
Գյուղատնտեսական աշխատանքների թեժ շրջանում այս գյուղտեխնիկայի ձեռքբերումը էական նշանակություն ունի համայնքի և նրա բնակիչների համար:
Նշենք, որ ծրագրի շրջանակում Շնող խոշորացված համայնքը ստացել է երկու տրակտոր, մեկական կոմբայն, շարքացան մեքենա, սկավառակավոր շարքացան, սկավառակավոր գութան, պտտվող գութան, կախովի սրսկիչ, կախովի կուլտիվատոր և միջջրային մշակության կուլտիվատոր:Շնողում ներդրման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 86,4 միլիոն դրամ: