Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020 18:12
Մարիաննա Մկրտչյան

ISUZU RUS-ը հայտարարել է Հայաստանի շուկայում վաճառքի մեկնարկի մասին

ISUZU RUS-ը հայտարարել է Հայաստանի շուկայում վաճառքի մեկնարկի մասին

Արմինֆո. ISUZU RUS-ը հայտարարել է Հայաստանի շուկայում աշխատանքի մեկնարկի մասին։ Ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, հունվարին նա գործընկերային պայմանագիր է կնքել <Գրանդ Ավտո> ՍՊԸ-ի հետ՝  Հայաստանի տարածքում ISUZU կոմերցիոն ավտոմեքենաների վաճառքի եւ սպասարկման վերաբերյալ: Հայաստան կմատակարարվեն ռուսական արտադրության ISUZU-ի բոլոր մոդելները ։

 

<Հայաստանը դարձել Է Մաքսային միության թվով երրորդ երկիրը Ղազախստանի եւ Բելառուսի հետ միասին, որը մտել է ISUZU RUS-ի պատասխանատվության գոտի, դա թույլ կտա էապես օպտիմալացնել լոգիստիկ հոսքերը եւ լրացուցիչ խթան կհաղորդի տարածաշրջանում ISUZU-ի բիզնեսի զարգացմանը: Մենք ողջունում ենք <Գրանդ Ավտո> ՍՊԸ - ի մեր նոր գործընկերներին և ակնկալում ենք հաջող երկարաժամկետ համագործակցություն>, - նշել է ISUZU RUS-ի գլխավոր տնօրենը:

 

ISUZU RUS-ը ISUZU ավտոմոբիլային տեխնիկայի արտադրող և բացառիկ դիստրիբյուտոր է ռուսական շուկայում, ինչպես նաև Բելառուսում և Ղազախստանում: Ապրանքանիշը պաշտոնապես ներկայացված է Ռուսաստանում 2006-ից, արտադրական հարթակը գտնվում է Ուլյանովսկում: