Ուրբաթ, 17 Հուլիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթի տարեկան աճը 2026թ. առաջին կիսամյակում դանդաղել է 17%-ից մինչեւ 7%՝ գերազանցելով 214.3 մլրդ դրամը կամ 582.5 մլն դոլարը: Ինչպես վկայում են ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրես ռենքինգի 30.06.2026 թ. տվյալները, զուտ շահույթի փաստացի աճը վերջին երկու տարիներին վերադարձել է բնական տեմպերին, ինչին աջակցում է վարկավորման ակտիվությունը, այլ ոչ թե՝ ոչ տոկոսային եկամուտների կարճաժաամկետ ներգործության ժամանակավոր գործոնները, ինչպես եղել է 2022-2023թթ․ ռելոկանտների արտարժութային և քարտային գործարքների փոթորկալից ալիքի վրա։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026,
ԱրմԻնֆո: Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, հուլիսի 14-17-ը աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա, որտեղ ստուգվել է Կոզլոդույի ԱԷԿ-ում աշխատանքները:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026,
ԱրմԻնֆո. ՀՀ կառավարության 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի ամենամտահոգիչ առանձնահատկություններից մեկը տնտեսական աճի կանխատեսումների չափազանց լավատեսական բնույթն է, ըստ «Լույս» հիմնադրամի վերլուծական ուսումնասիրության:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026,
ԱրմԻնֆո. COP17-ի հյուրընկալումը կարևոր հնարավորություն է Հայաստանի համար ոչ միայն բարձր մակարդակի միջազգային միջոցառում կազմակերպելու, այլև երկրի տեխնոլոգիական և նորարարական ներուժը միջազգային գործընկերներին ներկայացնելու համար։ Այս մասին նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանի հետ հանդիպման ժամանակ։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026,
ԱրմԻնֆո. Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը (ԵԿԶՀ) կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականի վերջին կկազմի 5.5%: Դրա մասին է վկայում ԵԿԶՀ տարածաշրջանային տնտեսական ակնարկի (ՏՏԱ) ամառային թարմացումը, որը թարմացրել է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման գնահատականները 2026-2028 թվականների համար:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026,
ԱրմԻնֆո. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային բիզնեսի խորհրդի (USCIB) գլոբալ նախաձեռնությունների ավագ փոխնախագահ Քրիստեն Կաուֆմանի և շրջակա միջավայրի և կայունության ավագ տնօրեն Ագնես Ուինբլադի հետ՝ քննարկելու Հայաստանի և USCIB-ի միջև կայուն զարգացման, քաղաքականության մշակման, մասնավոր հատվածի ներգրավվածության և միջազգային գործընկերությունների ընդլայնման ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,
Արմինֆո.Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական հանքային ջրերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման հնարավորությունների, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և գործնական կապերի զարգացմանը։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,
Արմինֆո.Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2026թ. առաջին կիսամյակում նվազել է մինչև 72,1%՝ 2025թ. նույն ժամանակահատվածի 73,3% - ի դիմաց: 2026թ. առաջին կիսամյակում վնասաբերության գործակցի նվազումը դիտվել է գործող պայմանագրերի թվի տարեկան աճի ՝ 7,6% - ից մինչև 9,2%, ապահովագրավճարների ծավալի աճի՝ 16,8% - ից մինչև 19,1%, և փոխհատուցումների ծավալի աճի առավել նկատելի 6,1% - ից մինչեւ 18,3% արագացման ֆոնին:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը հուլիսի 15-ին հանդիպել են Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության տնօրեն Աբդուլ Վահիդիի, փոխնախագահ Մուհամմադ Ալ Բալուշիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Օմանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,
Արմինֆո.Հուլիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է «Carrefour» ցանցի միջազգային ապրանքների գծով տնօրեն Ռեժի Ֆրոդենին (Régis Fraudin, Directeur de Catégorie, Produits du monde):
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը 65.2 մլն դրամով կավելացնի "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ի ուղևորափոխադրումների վնասների փոխհատուցման համար վճարվող սուբսիդիաների գումարը: Այդ մասին ասվում է կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,
Արմինֆո.Հայ ձկնաբույծներն անցյալ տարվանից թույլտվություն են ստացել ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ շուկաներ, սակայն արտադրողներին ներկայացվող պահանջների ցանկը հաստատվել է միայն այսօր ՝ ՀՀ կառավարության նիստում:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,
Արմինֆո.Ավարտվել է Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի վաճառքը, որի նախապատրաստման մասին ՎՏԲ-ն հաղորդել էր դեռ գարնանը: Խոսքը, պարզապես, կորպորատիվ գործարքի մասին չէ, կարծում ՌԳԱ Չինաստանի եւ ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների բաժնի առաջատար գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,
Արմինֆո. Հայաստանում կստեղծվի տվյալների դասակարգման համակարգ։ Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 16-ի նիստում։ Օրինագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,
Արմինֆո. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,
Արմինֆո: Կառավարությունը լրացուցիչ 1.035 միլիարդ դրամ կհատկացնի երկրի մարզերում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար: Համապատասխան որոշումը կայացվել է հուլիսի 16-ի կառավարության նիստում:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,
Արմինֆո. Շուրջ 30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով և հավկիթներով։ Թռչնաֆաբրիկան ամեն օր արտադրում և իրացնում է ավելի քան 10 տոննա հավի միս, որը կազմում է Հայաստանում օրական սպառվող թռչնամսի մինչև 40%-ը, ինչպես նաև 400.000 հավկիթ, ինչը Հայաստանում 1 օրում սպառվող քանակի կեսից ավելին է։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,
ԱրմԻնֆո. Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի էներգետիկայի փոխնախարար Լյուբոմիրա Գանչևայի հետ՝ քննարկելու էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,
ԱրմԻնֆո. ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության Արտաքին գյուղատնտեսական տեղեկատվության ծառայության ադմինիստրատոր Դանիել Ուիթլիի հետ։
|
Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026,
Արմինֆո."Շիրակ Ավիա" ավիաընկերությունը գործարկում է միանգամից մի քանի էկզոտիկ ուղղություններ, որոնք Հայաստանի մայրաքաղաքը կկապեն Բալիի, Մալդիվների և Թաիլանդի հետ:
|