Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
 Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացման բացասական հետեւանքների առնչությամբ քաղաքացիների եւ տեղական բիզնեսի մտահոգությունները փարատելու համար, մասնավորապես,  պետք է նրանց հետ խոսել եւ բացատրել, որ դրական կողմերն անհամեմատ ավելի շատ են, քան՝ բացասական կողմերը:

Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
 Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Մեր եկամուտներն ավելի արագ են աճում, քան մեր պարտքերը: Հայաստանի ունեցած պարտքի ցուցանիշները բավական լավն են, և չարժե մարդկանց իզուր ահաբեկել։ Նման հայտարարություն է արել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ՀՀՀ-ի հարցազրույցում։

Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
 Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը մտադիր է 2026 թվականին կրկնապատկել համայնքային մակարդակում մասնակցային բյուջետավորման ծրագրի ՝ ընթացիկ տարում արդեն կրկնապատկված բյուջեն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ՀՀՀ հարցազրույցում։

Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
 Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2025,

ԱրմինֆոՍուրճի սիրելի բույրը, համեղ ընդմիջումներն ու ընկերական հանդիպումները այս աշնանը ստանում են նոր՝ «շահավետ երանգ»։ Այլևս ձեր ամենօրյա այցերը սրճարան կամ բարերում անցկացրած երեկոները միայն հաճելի հիշողություններ չեն լինի․ դրանք կդառնան նաև idcoin-եր ստանալու հիանալի առիթներ։

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
 Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սեպտեմբերի 10-ին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ քննարկել է գազամատակարարմանը և հեռահաղորդակցությանն  առնչվող հարցեր:

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Ռամ Մոհան Նայդուի հետ Նյու Դելիում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում:

Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

ԱրմինֆոՕրեր առաջ կայացել է ժամանակակից ամենապահանջված գրողներից մեկի՝ Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը։

Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում կայացված որոշմամբ կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը 2025 թ. օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:

ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ Արման Վաթյանի և Խուրամ Ֆարուկի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկելու Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման հարցերը։

Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել 2025 թ. հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարի և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին ՀՀ բաժանորդագրության գործիքին:

Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Եվրոպական ներդրումային բանկն (ԵՆԲ) առաջարկել է փոփոխություն կատարել «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1»  ծրագրի շրջանակում Հայաստանի հետ 236 մլն եվրոյի ֆինանսական համաձայնագրում: Փաստաթղթում փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 գրության ստորագրման առաջարկությունը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում:

Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Էդգար Զաքարյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, ինչպես նաև ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։

Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խոստացել է քննարկել ԱԺ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի առաջարկը ՝ Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու անհրաժեշտության մասին:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23