Ուրբաթ, 24 Հունվարի 2020,
Արմինֆո. 2020 թ. հունվարի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%:
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2020,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Համաշխարհային բանկի <Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք> (Trade Promotion and Quality Infrastructure) ծրագրի շրջանակներում Ներդրումների աջակցության կենտրոնի աջակցությամբ հայտարարում է արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների, այդ թվում՝ գյուղատնտեսության, պարենային վերամշակման և տեքստիլ արտադրության համար դրամաշնորհների ստացման մրցույթ:
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2020,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր ուսանողներին և նրանց ծնողներին առաջարկում է օգտվել
հատուկ մշակված կրթական նպատակների համար ուսանողական վարկի շահավետ պայմաններից:
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2020,
Արմինֆո. Չնայած ծրագրի անավարտ լինելուն՝ Հայկական ատոմային էլեկտրակայանն արդեն իսկ իրականացնում է 270 մլն դոլար վարկի վճարումները, որոնք ավելի վաղ տրամադրվել էին Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու համար: Այս մասին հունվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ։
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2020,
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2020,
Արմինֆո.Ի տարբերություն նախորդների ՝ Հայաստանի գործող կառավարությունն անձնական շահ չունի "Գազպրոմի" հետ բանակցություններում։ Մենք բազմիցս հնարավորություն ենք ունեցել համոզվելու, որ նախկին իշխանությունները նման անձնական հետաքրքրություն ունեին մեր սպառողների համար բնական գազի գնագոյացման հարցում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2020,
Արմինֆո. 2021 թվականին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Starmus միջազգային փառատոնը։ Այդ մասին հունվարի 24-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2020,
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2020,
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2020,
Արմինֆո. Երեւանում շարժական առեւտուրը կարգավորվելու է օրենսդրական մակարդակով։ Ազգային ժողովը հունվարի 24-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Առեւտրի եւ ծառայությունների մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում:
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2020,
Արմինֆո. Նախատեսվում է, որ Թափանցիկության նախաձեռնությունը կտարածվի նաև հայկական էներգետիկայի ոլորտի վրա։ Երկրի խորհրդարանը հունվարի 24-ի նիստում շարունակել Է <Էներգետիկայի մասին> օրենքում փոփոխությունների շուրջ քննարկումները:
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2020,
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2020,
Արմինֆո.Տնտեսական մրցակցության պաշտպանության նպատակով Հայաստանում կձևավորվի պետական աջակցության միասնական ռեեստր։ "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" օրենքում փոփոխությունները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանության են արժանացել հունվարի 24-ին խորհրդարանի նիստում:
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2020,
|
Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,
|
Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,
Արմինֆո.Ֆինանսական շուկան տարին սկսում է նույնպիսի վստահությամբ, ինչ վստահությամբ ավարտել էր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,
Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային միավորն իջեցվել է 30.00-ից՝ 28.00: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից:
|
Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,
Արմինֆո. Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է $300 մլն պարտատոմսերի հերթական տրանշը՝ 6,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 5 տարի շրջանառության ժամկետով: Այս մասին ասվում է GlobalCapital կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, որտեղ նշված է, որ այդ թողարկման տեղաբաշխողներն են՝ Citi-ն և Renaissance Capital-ը:
|
Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,
Արմինֆո.Գործադիրը հաստատել է Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը: Հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ցածր մակարդակով և այդ հիմնախնդրի լուծման ուղղությամբ պետական քաղաքականության հստակեցման անհրաժեշտությամբ։
|
Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,
Արմինֆո.Կառավարությունը բավարարել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար (գյուղմթերքի վերամշակում): Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում կարագի արտադրամասի ստեղծման համար, նախատեսվում է իրականացնել 11 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 318 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12.3 մլրդ դրամ, որից 2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 10.3 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.65 մլրդ դրամ:
|