Արդշինբանկը շարունակում է վարկեր տրամադրել բնակչությանը ամբողջ ծավալով
 Ուրբաթ, 20 Մարտի 2020,

Արմինֆո.Չնայած արտակարգ դրություն մտցնելուն, Արդշինբանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը ՝ մատուցելով բանկային ծառայություններ ողջ ծավալով: Վարկերի տրամադրման և սպասարկման, մասնավորապես նոր վարկերի տրամադրման սահմանափակումներ չկան:

Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ
 Ուրբաթ, 20 Մարտի 2020,

Արմինֆո. ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Գեղարքունիքի մարզի Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 և Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 ճանապարհային հատվածների վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ։

Երրորդ երկրներից բժշկական արտադրանքը ԵԱՏՄ շուկա կներկրվի զրոյական մաքսատուրքով
 Հինգշաբթի, 19 Մարտի 2020,

Արմինֆո.  Երրորդ երկրներից առաջին անհրաժեշտության բժշկական նշանակության գրեթե բոլոր ապրանքներն ու արտադրանքը ԵԱՏՄ շուկա կներկրվեն զրոյական մաքսատուրքով ։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարար. Կորոնավիրուսն էական, բայց կարճաժամկետ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա
 Հինգշաբթի, 19 Մարտի 2020,

Արմինֆո.Կորոնավիրուսն էական, բայց կարճաժամկետ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա,Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

ժամանակավորապես կսահմանափակվի մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանից
 Հինգշաբթի, 19 Մարտի 2020,

Արմինֆո Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:

Հայաստանում ոսկին սկսել է թանկանալ, պալադիումը շարունակել է էժանանալ
 Հինգշաբթի, 19 Մարտի 2020,

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները մեկ շաբաթվա ընթացքում դանդաղեցրել են անկումը 4,7 տոկոսից մինչեւ 2,3 տոկոս: Ընդ որում, վայրընթաց միտումը նկատվում է բոլոր թանկարժեք մետաղների գծով, բացառությամբ ոսկու, որի գինը անկումից շրջադարձ է կատարել աճի ուղղությամբ։

PayX նորարական լուծումները վերածում են ցանկացած բիզնես առցանց առեվտրի
 Հինգշաբթի, 19 Մարտի 2020,

Արմինֆո.Անդրադառնալով անկանխիկ վճարումների զարգացմանը, պետք է նշենք, որ ստեղծված իրավիճակում խնդիրը արդիական է ոչ միայն տնտեսության համար, այլ նաև ժողովուրդի առողջության ապահովման համար։

Հայաստանի զբոսաշրջային օպերատորների ընթացիկ հասույթը մոտեցել է զրոյի
 Հինգշաբթի, 19 Մարտի 2020,

Արմինֆո. Հայաստանի տուրօպերատորների ընթացիկ հասույթը վերջին ամսվա ընթացքում մոտեցել է զրոյական նիշին՝ ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա զբոսաշրջության համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին պատմել է "Սլայս Տուրս" ընկերության զբոսաշրջության գծով փորձագետը։

Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի եւ Արդշինբանկի վարկանիշները հաստատել է B+ մակարդակում Կայուն կանխատեսմամբ
 Հինգշաբթի, 19 Մարտի 2020,

Արմինֆո. Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը մարտի 18-ին հաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի եւ Արդշինբանկի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները "B+" մակարդակում' կայուն կանխատեսմամբ: Այս մասին հաղորդում է Fitch-ը, հաշվետվությունում նշելով, որ վարկանիշի այդ մակարդակի հաստատումը պայմանավորված է երկու բանկերի մոտ ներքին ֆինանսական կենսունակության կայուն առանցքի առկայությամբ։

 Հինգշաբթի, 19 Մարտի 2020,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 19 Մարտի 2020,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 19 Մարտի 2020,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 19 Մարտի 2020,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 19 Մարտի 2020,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 19 Մարտի 2020,

Արմինֆո.

Փոխվարչապետ. ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով բիզնեսի համար մի շարք վարկային պրոդուկտներ է ձևավորել
 Հինգշաբթի, 19 Մարտի 2020,

Արմինֆո. Ներկա իրավիճակում անհրաժեշտ է ունենալ <անվտանգության բարձիկներ>, որոնց շնորհիվ Հայաստանի տնտեսավարող սուբյեկտները կկարողանան հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը ։ Այս մասին մարտի 19-ին կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 Չորեքշաբթի, 18 Մարտի 2020,

Արմինֆո.

ՀՀ ԿԲ գործիքակազմը թույլ է տալիս ապահովել ֆինանսական համակարգի անխափան գործունեությունը
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2020,

Արմինֆո. Աշխարհում COVID-19-ի տարածմամբ պայմանավորված՝ մեծացել են տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վերաբերյալ անորոշությունները, որի հետևանքով ավելացել են նաև մակրոտնտեսական կայունության ապահովման մարտահրավերները։

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական Ընկերությունը որոշում է կայացրել անցնել հեռահար սպասարկման արտակարգ ռեժիմի
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2020,

Արմինֆո.Հաշվի առնելով Մարտի 16-ին ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված Արտակարգ դրությունը, ինչպես նաև քաղաքացիների հանդեպ մեր ունեցած սոցիալական պատասխանատվությունը՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական Ընկերությունը որոշում է կայացրել անցնել հեռահար սպասարկման արտակարգ ռեժիմի, մասնավորապես.

Տնտեսական հարցերի հանձնաժողովը որոշում է կայացրել ՀՀ ներկրվող ցեմենտի պետական տուրքի գործողության ժամկետի երկարաձգման մասին
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2020,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունն առաջարկում է մինչեւ հուլիսի 1-ը  երկարաձգել Իրանից եւ մի շարք այլ երկրներից ներկրվող ցեմենտի պետական տուրքերի գործողության ժամկետը: Մարտի 18-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այդ մասին հաղորդել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Արտ. փոխարժեքները
19.03.2026
RUB4.41-0.12
USD377.500.11
EUR433.14-2.41
GBP501.32-2.72
CAD274.85-0.68
JPY23.72-0.02
CNY54.74-0.17
CHF474.60-5.60