Հայաստանի մետալուրգիական ոլորտը 10 ամսում 3,7 տոկոսով ավելացրել է արտադրության ծավալները
 Երեքշաբթի, 8 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանի մետալուրգիական ոլորտը մինչեւ 2020 թվականի նոյեմբերը տարեկան աճի տեմպերը 15,5 տոկոսից դանդաղեցրել է մինչեւ 3,7 տոկոս:

Հայաստանի հանքարդյունաբերությունը վստահորեն աճում է, իսկ մշակող արդյունաբերությունն անկում ապրում
 Երեքշաբթի, 8 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.Արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին տարեկան աճի տեմպերը 8,8 տոկոսից նվազեցրել է մինչեւ 0,5 տոկոս ՝ կազմելով 1.627 տրլն դրամ ($3.3 մլրդ): Արդյունաբերական արտադրության աճի ծանրակշիռ դանդաղումը պայմանավորված է մշակող արդյունաբերությանշարունակական անկմամբ ։ Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, միայն 2020թ. հոկտեմբերին արդյունաբերական արտադրությունն աճել է 3,2% - ով ՝ ապահովելով 194.7 մլրդ դրամ (396.1 մլն դոլար) ծավալ։

 Երեքշաբթի, 8 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 8 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.

ԱՐՄԵՆԱԼ-ը թողարկեց արտադրանքի 400 հազարերորդ տոննան
 Երեքշաբթի, 8 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը թողարկեց իր արտադրանքի 400 հազարերորդ տոննան: Այսպիսի ծավալ արտադրվել է աշխատանքի 20 տարվա ընթացքում աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ ՌՈՒՍԱԼ-ի կազմում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր հաճախորդ ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման պայմանների բարելավման մասին
 Երկուշաբթի, 7 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր հաճախորդ ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման պայմանների և կարգի բարելավման մասին:

ԵՏՀ կոլեգիայի անդամի օգնականը ներկայացրել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները
 Երկուշաբթի, 7 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհուրդը հաստատել է այն բացառությունների ցանկը, որոնք ենթակա են վերացման 2021 և 2022 թվականներին ։ Այս մասին դեկտեմբերի 7-ին հաղորդել Է ԵՏՀ Կոլեգիայի անդամի օգնական Իյա Մալկինան, նշելով, որ այդ ցուցակը ներառում է 12 դիրք (11 սահմանափակում և 1 հանում) ։

 Երկուշաբթի, 7 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.

ԵԱՏՄ-ն մտադիր է հասարակ արդյունաբերական կոոպերացիայից անցում կատարել նախագծային ինտեգրման փուլի
 Երկուշաբթի, 7 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Կոոպերացիայի զարգացման և ներմուծման փոխարինման ուղղությամբ աշխատանքների խորացման համար Եվրասիական տնտեսական միությունում ձևավորվել է ինդուստրացման քարտեզ: Այս մասին դեկտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Իյա Մալկինան։

Արդշինբանկը responsAbility Investments AG ներդրումային կառավարիչից 20 մլն դոլար է ներգրավել
 Երկուշաբթի, 7 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.Արդշինբանկը responsAbility Investments AG ակտիվների կառավարման առաջատար կազմակերպության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգում տեղակայված  չորս հիմնադրամներից ընդհանուր 20 մլն դոլար գումարի չափով վարկ է ներգրավել: Ներգրավված միջոցները կուղղվեն վարկային ներդրումների ավելացմանը եւ հատկապես փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը։

«Մի դրամի ուժը»՝  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին
 Ուրբաթ, 4 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.«Մի դրամի ուժն» ամփոփեց հերթական ծրագիրը․ 2 ամսվա ընթացքում IDBank-ն ու Idram-ը իրենց հաճախորդների կողմից կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց 1 դրամ փոխանցելով՝ կուտակեցին 3 603 291 ՀՀ դրամ, որը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։  

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը չի բացառում Հայաստանի բյուջեի ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը
 Ուրբաթ, 4 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը /ԿԶԵՀ/  չի բացառում Հայաստանի Հանրապետության բյուջեի ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը։ Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտարարել Է ընկերության նախագծային բլոկի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովը։

Բագրատաշենի անցակետում վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը
 Ուրբաթ, 4 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետը դեկտեմբերի 1-ից անցել է բնականոն աշխատանքի: Վերականգնվել է ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքն անցակետով։

Հայաստանի սպառողական շուկայում 2020թ. նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 1,6%՝ 11-ամսյա 0,3% գնաճի դեպքում
 Ուրբաթ, 4 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո Հայաստանի սպառողական շուկայում 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրվել է 0.3% գնաճ՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի 0.5% գնանկման դիմաց։ Դա պայմանավորված էր ծառայությունների սակագների 1.4% բարձրացմամբ, ոչ պարենային ապրանքների 1% թանկացմամբ՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 0,9% էժանացման դեպքում։ Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ տարեկան կտրվածքով (2019թ. հունվար-նոյեմբերի համեմատ) սպառողական շուկայում արձանագրվել է 1% գնաճ (տարեկան կտրվածքով 1,5% գնաճի դիմաց), ինչին նպաստել են սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների 0,8% - ի նույնաչափ թանկացումը և ծառայությունների սակագների 1.3% բարձրացումը: Սպառողական գների միջին ամսական աճը 2020 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 0,03 տոկոս ՝ մեկ տարի առաջվա 0,05 տոկոս անկման փոխարեն:

 Ուրբաթ, 4 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.

Ամերիաբանկը 2020թ. Տարվա լավագույն բանկն է. Մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից
 Հինգշաբթի, 3 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության «The Banker»  ամսագրի կողմից արժանացել  է  Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ:  

3 տարվա ընթացքում Team Telecom ընկերությունը 800 նոր աշխատատեղ կստեղծի
 Հինգշաբթի, 3 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.Երեք տարվա ընթացքում Team Telecom ընկերությունը VEON Armenia-ի հետ գործարքի եւ նոր ռազմավարության զարգացման արդյունքում կստեղծի լրացուցիչ 800 աշխատատեղ: Այս մասին դեկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Է Team Telecom ընկերության համահիմնադիր Հայկ Եսայանը ՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին ։

Եսայան եղբայրները պատրաստ են աջակցել Արցախում կապի ծառայությունների զարգացմանը
 Հինգշաբթի, 3 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Մենք կանենք հնարավորն ու անհնարինը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում հեռահաղորդակցության զարգացման համար։ Այս մասին դեկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է TEAM Telecom ընկերության համահիմնադիր, Telecom Armenia (նախկինում VEON Armenia) ընկերության սեփականատերերից Ալեքսանդր Եսայանը։

Արդշինբանկը Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ գործարկում է նոր ակցիա
 Հինգշաբթի, 3 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.Արդշինբանկը և Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգը մինչև 2021թ.-ի փետրվարի 28-ը գործարկում են նոր համատեղ ակցիա, որի շրջանակներում Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգով Հայաստանից դեպի Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա ուղարկվող փոխանցումները կիրականացվեն 0,8% միջնորդավճարով, նախկին 1-1,6% -ի փոխարեն, իսկ գումարները կվճարվեն ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով:

Հայաստանում կկառուցվի 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան
 Հինգշաբթի, 3 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հաստատել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը, մրցութային հանձնաժողովի կազմը և հավանություն տվել մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին:

Արտ. փոխարժեքները
11.08.2026
RUB4.42-0.01
USD366.070.19
EUR422.23-0.58
GBP494.080.07
CAD262.750.24
JPY22.99-0.05
CNY54.270.02
CHF451.38-1.16