Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,
|
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը համոզված է, որ ներկա իրավիճակում, երբ տնտեսության տարբեր ոլորտներ զգալի անհամաչափ վնասներ են կրում, համախառն պահանջարկի վերականգնման համար, դրամավարկային պայմանների խթանիչ էֆեկտի հետ մեկտեղ, առանցքային դեր է հատկացվում ավելի խթանող հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը:
|
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Հայաստանում նկատվում է գիտելիքների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու հայտարարված սկզբունքներից նահանջի միտում։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին սահմանափակ թվով լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
|
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը 2020թ. արդյունքներով կանխատեսում է 2.5% գնաճ, ինչը համապատասխանում է բազային սցենարով թույլատրելի միջակայքի ստորին շեմին: Այդ մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
|
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.: Կենտրոնական բանկը վատթարացրել է 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ - ի անկման կանխատեսումը ՝ նախկին 4 տոկոսից մինչեւ 6,2 տոկոս: Այդ մասին սեպտեմբերի 15 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
|
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի վիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ սեղմ ժամկետներում կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր հէկերում առկա խնդիրներով։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ առաջնահերթ ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վերհանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի փհէկերի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը։
Հավաքագրված տեղեկատվության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ կմեկնարկի ստուգումների շարք՝ արձանագրելու գետի դերեվացիոն խողովակներով ծանրաբեռնված բոլոր հատվածները։ Համապատասխան օրենսդրական գործիքակազմով կսահմանվեն խիստ հսկողական ու վերահսկողական մեխանիզմներ՝ կարճաժամկետ հեռանկարում գետի խախտված էկոհամակարգը վերականգնելու և տնտեսվարողների գործունեությունը բացառապես օրինական դաշտ բերելու համար։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու փհէկերի կողմից իրականացվող էկոթողքի սահմանաչափերին։ Նախարար Պետրոսյանի կողմից տրվել է հստակ հանձնարարություն՝ ապահովել բնապահպանական թողքի երաշխավորված ծավալի սահմանաչափը, կարճ ժամկետներում ներկայացնել վերոհիշյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրական նախագիծ՝ էկոթողքի խիստ վերահսկողություն սահմանելու համար։
Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության պարտադիր բաղադրիչ է դառնալու նաև փհէկերի կողմից կառուցված ձկնուղիների արդյունավետության, չափորոշիչներին համապատասխանելիության խնդիրը։
Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավվելու են ինչպես Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, այնպես էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
Առանձնակի ուշադրություն է դարձվելու ոլորտը համակարգող օրենսդրական դաշտում առկա բացթողումների շտկման գործընթացին, կանոնակարգման համար անհրաժեշտ գործող օրենսդրական կարգավորումների լրամշակմանն ու նոր օրինագծերի մշակմանը։
Փոքր հէկերը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության և անվտանգության կարևոր օղակ են, սակայն դրանց գործունեությունը չպետք է վնասի շրջակա միջավայրին՝ խաթարելով էկոհամակարգերն ու սպառնալով կենսաբազմազանության անվտանգությանը։
|
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողով ներկայացված "Ավտոմոբիլային ճանապարհների մասին" օրենքի փոփոխությունները բոոլորովին հում են, եւ կարող են էապես եւ անիմաստ բարձրացնել տրանսպորտային ընկերությունների ծախսերը եւ ուժգին հարվածել մի շարք արտադրությունների արդյունավետությանը, առաջին հերթին՝ Հայաստանի լեռնահանքային ճյուղին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել "Ապավեն" խոշոր բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։
|
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25%: Այս մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։
|
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,
|
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է 2020թ. բյուջեով, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսային ծրագրերի միջանկյալ կատարողականը:
|
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020,
|
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020,
|
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Շրջածախ առևտրի համար մայրաքաղաքում կգործեն նոր կանոններ: Քաղապետարանի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Երևանի ավագանին հավանություն է տվել որոշման նախագծին, որով սահմանվեցին շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, վաճառվող ապրանքների տեսակները և առևտում իրականացնելու թույլատրելի վայրերը:
|
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին:
|
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Երեւանի մետրոյի նոր կայարանի շինարարությունն ամբողջությամբ կֆինանսավորվի Հայաստանի պետական բյուջեի միջոցների հաշվին:
|
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Մեկնարկել է Երեւանի ավտոբուսային պարկի արդիականացման գործընթացը:
|
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 15.05.2020թ-ին ՀՀ ԿԲ-ի կողմից գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 22-ը վերաբացում է Եվրոյով արտահայտված պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխումը ՝ ստորև նշված պայմաններով՝
|
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաեւ լավ լուրեր: Կառավարության ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով. արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք:
|
Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2020,
|
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Սեպտեմբերի առաջին տասնօրյակում Յունիբանկը դոլարային պարտատոմսերից հետո վաճառքի է հանել դրամային պարտատոմսեր: Այդ մասին է վկայում ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված թողարկման ազդագիրը։
|