Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

Գնումներդ այսուհետ ավելի շահավետ են IDBank-ի և Idram-ի հետ
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.IDBank-ն ու Idram-ը համատեղ նոր ակցիա են մեկնարկել․ այսուհետ կատարված գնումների ու ստացած ծառայությունների դիմաց Idram հավելվածով QR/NFC անհպում վճարում իրականացնելիս կարող ես ստանալ գործարքի 5%-ի չափով հետվճար՝ cashback։

Բանկի՛ր ինչպես ուզում ես. ԱԿԲԱ Բանկը գործարկել է նոր սերնդի թվային հարթակ (Տեսանյութ)
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.ԱԿԲԱ Բանկը գործարկել է նոր սերնդի ACBA Digital թվային հարթակը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվելու բանկային բազմաթիվ ծառայություններից թե՛ web, և թե՛ բջջային հավելվածի միջոցով: ACBA Digital մոբայլ հավելվածը նաև հնարավորություն է ընձեռում Հայաստանում առաջին անգամ կատարել իրական NFC վճարումներ (NFC ծառայությունն այժմ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի և Բանկի VISA վճարային քարտերի համար)։

Մհեր Գրիգորյան. ԵԱՏՄ-ում ավիափոխադրումների հարցերով միասնական մեխանիզմների ձեւավորման կհանգեն հոկտեմբերի 8-9-ը
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Այսօրվա դրությամբ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ ԵԱՏՄ տարածքում կանոնավոր ավիափոխադրումներ չկան։ Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա հավաստմամբ, ԵԱՏՄ-ում ավիափոխադրումների հարցերով միասնական մեխանիզմների ձեւավորման կհանգեն հոկտեմբերի 8-9-ը: "Տվյալ խնդրի լուծման միասնական մեխանիզմի ձևավորման համար առավել արդյունավետ է ԵԱՏՄ հարթակը, որն ունի խնդրի լուծման համար անհրաժեշտ բոլոր գործիքները: Այդ հարցը մեր օրակարգում է եւ կքննարկվի վաղը", - նկատել է Գրիգորյանը։

Վարչապետ. կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Ամուլսարի ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ծխախոտի արտադրանքի ակցիզների մասին ԵԱՏՄ համաձայնագրին՝ վավերացման համար
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ծխախոտի արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին համաձայնագրին՝ վավերացման համար: Այդ մասին ասված է ՌԴ կառավարության որոշման մեջ, որը մեջբերում Է ՏԱՍՍ գործակալությունը։

ԵՏՀ Կոլեգիան սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի հանձնարարական է ընդունել
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ընդունել է հանձնարարական, որի համաձայն, հանձնաժողովը  եւ Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինները սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով կիրականացնեն տեղեկատվական փոխանակում:

Հայաստանը կրճատել է ծխախոտի արտահանումն ու ներմուծումը
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. 2020 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը ծխախոտի արտահանումը կրճատել է 13.8% - ով ՝ մինչև 10.7 մլրդ հատ: Մաքսային արժեքը, համապատասխանաբար, նվազել է 11.1% - ով՝ մինչև 106.2 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները:

ՊԵԿ-ը մտադիր է անցկացնել խոշոր հարկատուների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են Համաշխարհային Բանկի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակներում իրականացված «Հարկ վճարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի 2020թ. ընտրանքային հետազոտության» և «Հետստուգումային հարկային կարգապահության մոնիթորինգի»  արդյունքները:

ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հետազոտության նպատակն է կատարելագործել ՊԵԿ ռիսկերի կառավարման համակարգը, ինչպես նաև ներդնել հետստուգումային կարգապահության մոնիտորինգի գործիքակազմ` կիրառելով միջազգային լավագույն փորձը: 

Հայաստանն ու ԱՄՆ-ը հարցերի լայն շրջանակ են քննարկել առեւտրի եւ ներդրումների համատեղ խորհրդի նիստում
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Սեպտեմբերի 15-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի  երրորդ առցանց նիստը: Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

Հայաստանում կոնյակի եւ կոնյակի սպիրտի սկսնակ արտադրողների համար կկիրառվեն պետական տուրքի նոր դրույքաչափեր
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանում կոնյակի և կոնյակի սպիրտի սկսնակ արտադրողների համար կկիրառվեն պետական տուրքի նոր դրույքաչափեր։ Երկրի խորհրդարանը սեպտեմբերի 16-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է <Գործունեության իրականացման ծանուցման մասին> օրենքում և <Պետական տուրքի մասին> ՀՀ օրենքում փոփոխությունները:

Արտ. փոխարժեքները
19.06.2026
RUB5.010.00
USD368.15-0.04
EUR421.97-0.05
GBP487.280.28
CAD260.27-0.43
JPY22.83-0.05
CNY54.390.01
CHF456.54-1.58