Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագրիրը։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. 2020 թվականի օգոստոսին Հայաստանում օտարերկրացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 327 գործարք, ինչը հուլիսյան ցուցանիշից բարձր է 9,4 տոկոսով: Ընդ որում, գործարքների ընդհանուր թվից ընդամենը 100-ն է ձեռքբերում:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Ամերիաբանկն ընդլայնեց իր թվային ծառայությունների շրջանակը ևս մեկ հարմարավետ գործիքով՝ հնարավորություն տվեց իր հաճախորդներին հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին օնլայն ռեժիմում:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.ԱԿԲԱ Բանկը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործարկել է Բանկի 61-րդ՝ «Մեղրի» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի ԱԿԲԱ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ փաթեթը:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.Հայաստանում անշարժ գույքի հետ կապված գործարքներն աճում են՝ չնայած կորոնավիրուսի շարունակվող համավարակին։ Այս մասին սեպտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.Euromoney ամսագրի կողմից HSBC-ն արժանացել է գերազանցության միջազգային մրցանակի որպես առաջատար բանկ՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում հաճախորդների սպասարկմանն, ինչպես նաև համայնքների և աշխատակիցների աջակցմանն ուղղված լայնածավալ ջանքերի համար։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.Հայաստանում հողամասերին առնչվող հիփոթեքային գրավային գործարքները 2020թ.օգոստոսին երկու անգամ աճել են 2019թ. օգոստոսի համեմատ, ինչն ուղեկցվել է ամսական 28,6% անկումից մինչեւ 33,3% կտրուկ աճ դինամիկայով:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2020 թվականի օգոստոս ամսվա ցուցանիշները:
Մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 618 հազար, ինչը 2020 թվականի հուլիսի համեմատ` ավելի է շուրջ 5 հազարով, իսկ 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատությամբ` 13.4 հազարով:
Միաժամանակ, 2020 թվականի օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 202 հազար դրամ` նախորդ տարվա 188 հազար դրամի փոխարեն:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.Հայաստանի Բիզնես Հրեշտակների ցանցը (Business Angel Network of Armenia) սեպտեմբերի 29-ին կազմակերպում է համաժողով՝ վաղ շրջանի ներդրումների վերաբերյալ (Early Stage Investment Conference)։ Համաժողովի ընթացքում տարբեր երկրներից հրավիրված ներդրումային ոլորտի նշանավոր մասնագետները կկիսեն իրենց փորձը հայ ներդրողների և բիզնես առաջնորդների հետ։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.Վարչապետի առաջարկած՝ Հայաստանի մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությանը, անշուշտ, անհրաժեշտ հայեցակարգային փաստաթուղթ է ։ Ընդ որում, այդ հայեցակարգում անհրաժեշտ է շատ հստակ մատնանշել այդ վերափոխման ուղիները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2020 թվականի առաջին կիսամյակում 2019թ․նույն ժամանակահատվածի համեմատ շրջանառությունը աճել է 24%-ով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր է սկսել: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար կտրամադրվեն հատկացումներ:
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին՝ տարածքի վերակառուցման համար կտրամադրվի 102,715.7 հազ. դրամ: Կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում կիրականացվի տարածքի կապիտալ ամբողջական վերակառուցման աշխատանքներ: Մասնավորապես, ընդհանուր վերանորոգման համար նախատեսվում է ճակատային հատվածը և ետնամասը դարձնել ապակեպատ, իրականացնել տարածքի երկհարականի բաժանում, ապահովել օդափոխման և ջեռուցման համակարգով ողջ տարածքը, 2-րդ հարկում սենյակները միմյանց միացնել կամուրջներով, կատարել սենյակների բաժանում՝ տնօրենի սենյակ, աշխատանքային սենյակներ, հանդիպումների սենյակ՝ պրոյեկտորի և էկրանի միջոցով դիտումներ կազմակերպելու համար, ընդունարան-սպասասրահ, խոհանոց՝ աշխատակիցների համար, սանհանգույցներ, ժամանակակից դիզայնով ներքին հարդարանքի իրականացում։ Սա մեծ հնարավորություն է բացառելու՝ կինոկենտրոնի ներկայիս տարածքի ոչ ներկայանալի լինելը, աշխատավայրի անբարենպաստ պայմանները և տարիներ շարունակ պետական բյուջեի հաշվին տարածքների վարձակալությունը։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Մաքսային ծառայության տվյալներով ՝ տարեկան կտրվածքով Հայաստան հեղուկ գազի մատակարարումներն աճել են 2.1 անգամ (նախորդ տարվա 74.9% աճի դիմաց) ՝ մինչև 20 463.1 տոննա ՝ մաքսային արժեքի 77.5% աճով՝ մինչև 7.5 մլն դոլար:
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Հայաստանում ACRA վարկային բյուրոյի բազան մինչեւ 2020թ. հուլիսը համալրվել է մինչեւ 21.548 մլն վարկերի եւ փոխառուների թվով՝ մինչեւ 1.726 մլն: Այս մասին է վկայում ACRA կայքում ներկայացված "Վարկային բյուրոյի հիմնական ցուցանիշների դինամիկան" գրաֆիկական հաշվետվությունը:
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) եւ ռուսական Cbonds ֆինանսավերլուծական գործակալությունը համագործակցության համաձայնագիր են կնքել գնանշումների տեղաբաշխման եւ AMX-ում շրջանառվող բաժնետոմսերի եւ պարտատոմսերի պարամետրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության ոլորտում:
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ:
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Հայաստանը 2020թ. առաջին կիսամյակում Ռուսաստանից բնական գազի մատակարարումներն ավելացրել է 3,3% - ով՝ մինչև 1 050 062 հազ. խ. մ.՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8,1% աճի դիմաց: Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների ՝ արժեքային արտահայտությամբ նույնպես ներմուծումն աճել է 3.3% - ով՝ մինչև 173.2 մլն դոլար:
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Հայաստանում թեթև արդյունաբերությունը սրընթաց աճում է, ինչի վկայությունն է նորանոր ֆաբրիկաների բացումը։ Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել դիզայներ, Հայաստանի նորաձեւության եւ դիզայնի պալատի հիմնադիր Վահան Խաչատրյանը։
|