2021թ. առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա 19,7 տոկոսից նվազել է մինչեւ 17 տոկոս  
 Չորեքշաբթի, 7 Հուլիսի 2021,

Արմինֆո. 2021թ. առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը 2020թ. առաջին եռամսյակում 19,7% - ից նվազել է մինչեւ 17% (2019թ.նույն ժամանակահատվածի 21,5% - ի դիմաց): Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

2021թ. հունվար-մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 4,3% - ով ուղեկցվելով արտահանման 20,8% թռիչքով  
 Չորեքշաբթի, 7 Հուլիսի 2021,

Արմինֆո. Հայաստանում 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 4,3% - ով (մեկ տարի առաջ 3,9% անկման դիմաց)՝ ուղեկցվելով արտահանման թռիչքով եւ ներմուծման աճի ելքով։ Ս. թ. մայիսին  2020 թ. մայիսի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 10,9% - ով (նախորդ տարվա 12,8%-ով անկման դիմաց), ընդ որում միայն 2021 թ.մայիսին ցույց տալով 2% աճ (2020թ. մայիսին 13,3% աճի դիմաց):

Հայաստանը նախանշել է Սվերդլովսկի մարզի հետ համագործակցության ուղղությունները  
 Երեքշաբթի, 6 Հուլիսի 2021,

Արմինֆո.ՌԴ կատարած այցի շրջանակում հուլիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը ստորագրել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սվերդլովսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական կապերի իրականացման մասին» համաձայնագիր։

ԱրարատԲանկն ու FMO-ն ֆինանսական միջոցները հասանելի են դարձնում «ֆինանսապես խոցելի» շրջանակների համար   
 Երեքշաբթի, 6 Հուլիսի 2021,

Արմինֆո.ԱրարատԲանկն ու FMO-ն այսօր հայտարարել են 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով «NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի ստորագրման մասին: Ռիսկերը համատեղ ստանձնելու այս նորարարական ծրագիրը ԱրարատԲանկի համար ավելի դյուրին կդարձնի փախստականների, երիտասարդ և(կամ) կին ձեռներեցների, ինչպես նաև COVID-19 համավարակից տուժած բիզնեսների ֆինանսավորումը,  քանի որ տվյալ պորտֆելի վարկային ռիսկը ստանձնելու են երկու ֆինանսական կառույցները համատեղ:

 Երեքշաբթի, 6 Հուլիսի 2021,

Արմինֆո.

Վահան Քերոբյանը եւ Դենիս Մանտուրովը քննարկել են հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները
 Երեքշաբթի, 6 Հուլիսի 2021,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ: Այդ մասին հաղորդել է Վահան Քերոբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

ԵՄ-ն մտադիր է Հայաստանին 1.5 մլրդ եվրո տրամադրել՝ մինչեւ 2025 թվականը 5 առանցքային ծրագրերի իրականացման համար  
 Շաբաթ, 3 Հուլիսի 2021,

Արմինֆո. ԵՄ-ն մտադիր է Հայաստանին տրամադրել 1.5 մլրդ եվրո՝ մինչեւ 2025 թվականը 5 առանցքային ծրագրերի իրագորիծման համար, որոնք վերաբերում են փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի խթանմանը, գիտության մեջ ներդրումներին, ՏՏ-ին եւ այլն: Այդ մասին ասվում է "Արեւելյան գործընկերության" երկրներում ԵՄ նախաձեռնությունների մասին փաստաթղթում, որը ներկայացվել է հուլիսի 2-ին Բրյուսելում:

ԵՄ-ը 17 մլրդ եվրո արժողությամբ  հավակնոտ տնտեսական եւ ներդրումային ծրագիր է առաջարկում ԱԳ երկրներին  
 Շաբաթ, 3 Հուլիսի 2021,

Արմինֆո.Եվրոպական միությունը (ԵՄ) 17 մլրդ եվրո արժողությամբ նոր տնտեսական եւ ներդրումային ծրագիր է իրականացնում "Արեւելյան գործընկերության" (ԱԳ) երկրների տնտեսական բարեկեցության բարձրացման համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է ԵՄ բարիդրացիության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին։

Telecom Armenia-ն նոր էջ է բացում Հայաստանի կապի պատմության մեջ  
 Շաբաթ, 3 Հուլիսի 2021,

Արմինֆո. Հուլիսի 2-ին Կարեն Դեմիրճյանը անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայաստանում Next Generation Network (NGN) ամենաառաջատար օպտիկամանրաթելային ցանցի գործարկման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի հեռահաղորդակցության պատմության մեջ նման ճեղքում հաջողվել է կատարել Telecom Armenia (TM Beeline) եւ Nokia ընկերությունների համագործակցության շնորհիվ:

Արմսվիսբանկն արժանացել է ՎԶԵԲ-ի “The most active issuing bank in Armenia, 2020” մրցանակին
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021,

Արմինֆո.Վերակառուցման եվ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի շրջանակում  առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) ոլորտում նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը երրորդ անգամ անընդմեջ արժանանում է  ՀՀ-ում ամենաակտիվ թողարկող բանկ  մրցանակին:

Դարձիր Կոնվերս բանկի  Visa քարտապան՝ արտոնյալ պայմաններով
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021,

Արմինֆո.Կոնվերս բանկն առաջարկում է մինչեւ հուլիսի 31-ը  դառնալ Բանկի Visa Classic,Visa Gold, Visa Business և Visa Platinum քարտապան եւ օգտվել 50%  սպասարկման տարեկան վճարի նվազեցված արժեքից քարտի գործողության ամբողջ ժամկետի համար: Հաճախորդի ցանկությամբ ընտանիքի անդամին անվճար կտրամադրվի նաեւ Visa Classic,Visa Gold կամ Visa Platinum կից քարտ` կախված հաճախորդի հիմնական քարտի տեսակից:

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կանխատեսում է 4,5-5%-ի սահմաններում  
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021,

Արմինֆո. "Ամերիա" կառավարչական խորհրդատվական ծառայության տնօրեն, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը կարծում է, որ 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերը կհասնեն 4,5-5 տոկոսի: Տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ավելի բարձր ցուցանիշ է ակնկալում։ Այդ մասին փորձագետները հայտարարել են Առաջին ալիքի եթերում՝ դատողություններ անելով հանրապետության մակրոտնտեսական իրողությունների մասին։

Տիգրան Ջրբաշյանը մատնանշել է Հայաստանի ՀՆԱ-ի ներուժի վերականգնման խնդիրները  
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021,

Արմինֆո.Հայաստանում հիմնական կապիտալի ձևավորման ցուցանիշը վերջին 5-6 տարիների ընթացքում շարունակում է մնալ ցածր մակարդակում։ Այդ մասին հուլիսի 2-ին Հայաստանում տնտեսական իրողությունների շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է "Ամերիա" կառավարչական խորհրդատվական ծառայության տնօրեն, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը։

Դեսպան. Հայաստանն ու Չինաստանը օպտիմալ եւ արդյունավետ համագործակցության տարբերակներ են որոնում  
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021,

Արմինֆո. Հայաստանն ու Չինաստանը քննարկում են համագործակցության զարգացման տարբեր ուղղություններ։ Այդ մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է  Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը։ "Ցանկանում ենք գտնել տարբերակներ եւ միջոցներ օպտիմալ եւ արդյունավետ համագործակցության համար։

 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021,

Արմինֆո.

Համաշխարհային բանկը ՀՀ ֆինանսների նախարարության խնդրանքով եւս մեկ տարով երկարաձգել է Հայաստանի մի շարք վարկերի գծով լրացուցիչ տոկոսային վճարների չեղարկումը
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021,

Արմինֆո. Կորոնավիուսի համավարակի և հետպատերազմյան զարգացումների հետևանքով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման  և տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021թ. ապրիլի 30-ին պաշտոնապես դիմել էր Զարգացման Միջազգային Ընկերակցությանը՝ խնդրելով ևս մեկ տարով երկարաձգել հավելյալ 1.7% տոկոսադրույքի կիրառումը չեղարկելու որոշումը:

 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո.

2021թ. հունիսի դրությամբ Երեւանում բնակարանների առքուվաճառքի գործարքները տարեկան կտրվածքով աճել են 2,3 անգամ  
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում կատարվել է  անշարժ գույքի առքուվաճառքի 4 476գործարք, որը մեկ տարվա վաղեմության ցուցանիշը գերազանցում է 53% - ով, սակայն միայն մեկ ամսում արձանագրվել է 1,2% անկում: Այդ մասին են վկայում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։

Կառավարությունը հավանություն է տվել հայ-վրացական սահմանին նոր կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը  
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո.Կառավարության հուլիսի 1-ի նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

Հուլիսի 1-ից Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչությունը գլխավորում Է Կարոլին Գեղինատը
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո. Կարոլին Գեգինատը 2021 թվականի հուլիսի 1-ից Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրենն է։ Այդ մասին ասվում է ՀԲ հաղորդագրությունում:

Արտ. փոխարժեքները
13.10.2026
RUB4.320.02
USD361.73-0.48
EUR404.67-0.21
GBP479.04-0.16
CAD253.69-0.24
JPY22.880.04
CNY54.04-0.08
CHF434.51-0.26