Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան (ՀԹՀԱ), որը Հայաստանում համընթաց թարգմանիչների միակ մասնագիտական միավորումն է, հիմնադրվել է դեռևս 2007 թվականին։ Այսօր ասոցիացիան 20-ից ավելի բարձրակարգ համընթաց և հաջորդական թարգմանության ծառայություն մատուցող մասնագետների հարթակ է։

IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.2025 թվականի հոկտեմբերի 20–21-ին IDBank-ը մասնակցեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի (BACEE) 50-րդ հոբելյանական միջազգային բանկային համաժողովին՝ որպես արծաթե հովանավոր։ Համաժողովը նվիրված էր Ասոցիացիայի 25-ամյակին և տեղի ունեցավ Ավստրիայի Վիեննա քաղաքում՝ համախմբելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանկային և ֆինանսական ոլորտների առաջատար ղեկավարներին ու մասնագետներին։

 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.

2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
 Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.2026 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի 74.5 մլրդ դրամ։ Այդ մասին Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
 Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո."Վերջին 5 տարիներին մեզ հաջողվել է կրկնապատկել բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ - ն", - հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ:

Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
 Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Մինչև 2030 թվականը Հայաստանում արևային արտադրության օբյեկտներից ստացվող էլեկտրաէներգիայի ծավալները պետք է հասցվեին 1000 ՄՎտ-ի, սակայն այդ նպատակին հաջողվել է հասնել ժամկետից չորս տարի շուտ ։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
 Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև կհայտնվի, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
 Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.2026 թվականին կշարունակվի Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացումը։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ հանձնաժողովներում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է "հիփոթեքայիններին" եկամտահարկի վերադարձի ծրագրի ֆինանսավորումը
 Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.2026 թվականին Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) հատկացումները կավելանան 23 մլրդ դրամով ՝ հասնելով 139 մլրդ դրամի։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին խորհրդարանում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական լսումների ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

ՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունը
 Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 28-ին հրավիրված համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2026 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները:

Գևորգ Պապոյան. 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշը
 Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.  Տնտեսության զարգացումն ընթանում է դրական հունով։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ պետական բյուջեի նախագծի շուրջ լսումներում:

Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»
 Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում Կարեն Ղալեչյանը ձիավարության ու բնության սիրահարների համար ստեղծել է յուրահատուկ վայր՝ Երամակը։

Հայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել արհեստական բանականության ոլորտի մասնագետների թիվը
 Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Ներկայում Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում ներգրավված է շուրջ 55 հազար ինժեներ և ծրագրավորող: Այդ մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ հանձնաժողովներում քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

IDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը
 Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.  Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը յուրօրինակ համերգային ծրագրով մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը։ Այս նախագծի շրջանակում, որպես հավերժ կյանքի խորհրդանիշ, Հայաստանում շուտով կտնկվի «Սիմֆոնիկ անտառ»։ Այս նախագծով նաև նվագախումբը տոնելու է իր հոբելյանական 20-րդ համերգաշրջանը:

Մխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամ
 Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները 2026 թվականին կկազմեն 31,2 մլրդ դրամ։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է գերատեսչության ղեկավար Մխիթար Հայրապետյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ ։

 Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարար․ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 մլրդ դոլար
 Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.2025 թվականի հունվար-սեպտեմբերին Եվրամիության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել Է 2,9 մլրդ դոլար։ Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ Ազգային ժողովում բյուջետային լսումների ժամանակ։

Սրճարաններում ու բարերում վճարեք Idram&IDBank-ով և կուտակեք լիքը idcoin-եր
 Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո2025թ․-ի ավարտը խոստանում է շա՜տ անակնկալներ, եթե վճարեք Idram&IDBank հավելվածով․ միանգամից մի քանի արշավ, որոնք ձեզ լիքը idcoin-եր են բերելու։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23